Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Միքայել Մելքումյան. կապ չունի, թե իշխանությունն այսօր ով է, ով էլ լինի` ուզի չուզի պիտի այդ ուղղությամբ գնա

Դեկտեմբեր 05,2014 20:11

Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանն անդրադառնալով կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության 7-րդ համագումարին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի`ելույթին, որտեղ Սերժ Սարգսյանը վստահեցրել էր, որ Հայաստանն էլ գիտելիքահենք տնտեսության մոդելով է առաջ շարժվում, ասաց, որ դրա համար պետք է գիտության մեջ ֆինանսավորումը մեծանա:

Մինչդեռ, ըստ պարոն Մելքումյանի, այսօր գիտությանը բաժին է հասնում ՀՆԱ-ի 0,25 %-ը, ինչը խիստ ցածր է. «Նվազագույնը պետք է 1 տոկոսից գոնե բարձր լինի: Ցանկությունը մի բան է, կոնկրետ փաստերն, ուղղվածությունը մեկ այլ բան են»: Տնտեսագետի խոսքերով, օրինակ` տեղեկատվական տեխնոլոգիաների մի որոշակի դաշտ կա, բայց, թե որքանով է այն իր արդյունքը տալիս, ըստ պարոն Մելքումյանի, այնքան էլ տեսանելի չէ: Նրա կարծիքով, նախագահի ասածները չեն վերաբերվում ներկայիս տնտեսական գործընթացներին, այլ Սերժ Սարգսյանը գտնում է, որ այդ ուղղությամբ պետք է մեր երկիրը շարժվի. «Նախագահը վեկտորը տանում է դրան: Հիմա մենք ունենք շատ ցածր աշխատանքի արտադրողականություն, արդյունաբերության մեջ կա 83 հազար աշխատող եւ աշխատանքի արտադրողականությունը այդ ոլորտում մեկ աշխատողի հաշվով օրեկան կազմում է հարյուր դոլար, որը շատ քիչ է: Գյուղատնտեսության մեջ շատ ավելի վատ է վիճակը»:

Ըստ Միքայել Մելքումյանի, կապ չունի, թե իշխանությունն այսօր ով է, եւ ով լինի` ուզի չուզի պիտի այդ ուղղությամբ գնա. «Որովհետեւ ինտեգրացիոն գործընթացների մեջ է, ունենք արտահանում, ներկրում, հետեւաբար որոշակի քայլերով պիտի շարժվենք, նախագահն ասում է, որ, եթե նախկինում ունեցել ենք ավելի փոքր բյուջե, ապա հիմա բարելավվել ենք, այսինքն` ուզում է ասել, որ որքան այս ցուցանիշները բարելավվեն, այնքան մեր ուղղվածությունը, էֆեկտիվությունը կմեծանա: Նախագահը ճիշտ է ասում, որ ներդրումները հոսում են այնտեղ որտեղ գրավիչ է, այնպես որ շատ անելիքներ ունենք, որ դա ավելի գրավիչ դառնա»:

ՀՀ նախագահի այն մտքին էլ, թե Վրաստանի օրինակով կարելի է փաստել, որ Հայաստանում դրամի արժեզրկման հիմնական պատճառն ամենեւին էլ  Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունը չէ, պարոն Մելքումյանն ասաց, որ ինքն էլ, երբեւէ չի հայտարարել, որ դրամի արժեզրկման պատճառը Եվրասիական տնտեսական միությունն է. «ԵՏՄ-ն դեռ չկար, բայց այդ գործընթացները սկսված էին: Ես կարծում եմ, որ ԵՏՄ-ի հետ կապված բազմաթիվ օգուտներ ենք ստանալու:Մեր քաղաքական դիրքորոշումն այն է, որ կողմ ենք Եվրասիական տնտեսական միությանը, այնպես որ այն  gնահատականները, որոնք հանրապետության նախագահը ասել է` կապված տնտեսական երեւույթների մասին մեկնաբանելու ենթակա չէ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031