Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթի նախարարի հավաստիացումը. «Պատրաստ եմ ապրել Գյումրիում» (Տեսանյութ, ֆոտոշարք)

Դեկտեմբեր 05,2014 19:38

Այսօր աշխատանքային բավական տարողունակ գրաֆիկով Շիրակի մարզում էր  ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Վերջինս  հիմնականում շրջագայեց այն մշակութային  օջախները, որտեղ լուրջ խնդիրներ կային մշակութային արժեքների պահպանման հետ կապված:

 

Շրջայցը սկսելով Արթիկի   գեղարվեստի  դպրոցից՝ Հասմիկ Պողոսյանը եղավ Գյումրու «ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարանի» մասնաճյուղ համարվող  Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանում, որի պատերը  վերջին 4-5 տարիների ընթացքում խունացել են եւ  լուրջ վտանգ են ներկայացնում  այս թանգարանում գտնվող եզակի արժեքների համար:

Նշենք, որ  այս թանգարանում  հանրահայտ  մարդկանց դիմաքանդակներ կան՝ գրողներ Լև Տոլստոյի, Հովհաննես Թումանյանի, կոմպոզիտոր Նիկոլայ Սկրյաբինի, քաղաքական գործիչներ Լենինն ու Գեորգի Պլեխանովի…

PrevPhoto
NextPhoto

 

Մի խոսքով, նախարարը իր աչքով տեսնելով  թանգարանի վիճակը ու լսելով Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հավաստիացումները, որ առաջիկայում հրատապ ծրագրի շրջանակներում վերանորոգելու են այն, ուղևորվեց դեպի Մարմաշենի վանքային համալիր:

4 եկեղեցիներից, գավթից ու 2 մատուռներից  բաղկացած ճարտարապետական համալիրը   եւս խոնավության մեջ է, շրջակայքից ջրերը հոսում են դեպի վանական համալիր: Ըստ պատմական աղբյուրների, այն  ՀՀ տարածքում պահպանված ամենանշանավոր ճարտարապետական հուշարձաններից է, որի գլխավոր եկեղեցին կառուցել է Վահրամ Պահլավունին: Շինարարությունը սկսվել է 986 թվականին եւ տեւել 43 տարի:

Նախարարը եղավ նաեւ  Վարհամաբերդի մշակույթի տանը, որտեղ գտնվում է ռեստավրացիայի  ենթարկված  Մինաս Ավետիսյանի «Հայաստան» որմնանկարը, այցելեց նաեւ  Հովհաններս Շիրազի տուն-թանգարան , Թռչունյաց տուն-մանկատուն կրթարան: Aravot.am-ը նախարարից հետաքրքրվեց՝ եթե վերջնականապես որոշվի, որ մշակույթի  նախարարությունը տեղափոխվելու է Գյումրի, պատրա՞ստ է ապրել այս քաղաքում: Հասմիկ Պողոսյանի արձագանքը այսպիսին  էր. «Ինչու՝ ոչ» :

Նախարարի պարզաբանումներն այս թեմայի շուրջ ընթերցեք վաղվա տպագիր «Առավոտում»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031