Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏՄ-ին կողմ քվեարկած պատգամավորները դավաճանել են իրենց ընտանիքներին. Զարուհի Փոստանջյան

Դեկտեմբեր 05,2014 19:10

«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանի համոզմամբ, ժողովուրդը ընկճվելու բոլոր պատճառներն ունի, բայց դրա իրավունքը չունի: «Պետք է առաջ շարժվել, ոչ թե հետ կանգնել»,- այսօր Ազատության հրապարակում քաղաքացիական ժողովի ժամանակ ասաց Դավիթ Սանասարյանը:

Ասաց՝ վստահ է, որ թեկուզ մի քիչ սառելով, ամռանն էլ՝ շոգելով, տևական պայքարի արդյունքում փոփոխություն կլինի.« Հայաստան գետը բաժան-բաժան է եղել, և Հայաստանի քաղաքացիները տարբեր քաղաքական ուժերի խաղերի արդյունքում քաշվել են իրենց փոսը և բաժան ջրեր դարձել: Մեր խնդիրն է էդ ջրերը միավորել, գետ դարձնել ու մեր պապերի երազանքի հունը առաջ տանել»:

Դավիթ Սանասարյանը հիշեց նաեւ անազատության մեջ գտնվող «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի խոսքերը, թե արժեհամակարգային փոփոխություններ են պետք. «Արժեքների հեղափոխություն է պետք իրականացնել, աթոռների փոխելու գործընթացը ոչինչ չի տա: Միայն արժեքների հեղափոխությամբ կարող ենք երկիր փոխել»:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ ԵՏՄ անդամակցությանը կողմ քվեարկողներին անվանեց դավաճաններ, ասաց երեկվա քվեարկությունը դավաճանների քվեարկություն էր. « Եվ թող որևէ մեկը չասի, թե դա իրենից կախված չէր: Ովքեր քվեարկեցին կողմ, դավաճանել են մեր ազատությանը, մեր անկախությանը, իրենք իրենց են դավաճանել և իրենց երեխաներին»:

Պատգամավորի խոսքով, Հայաստանի քաղաքացին այլևս իրավունք չունի նստել տանը.«Չպետք է դիտորդի դերում լինի, այլ յուրաքանչյուրը պետք է լծվի գործի: Գործողությունները տարբեր են և դրանց համար պետք է դրսևորել կամք: Այդ գործողությունները կարող են լինեն գործադուլներ, նստացույցեր դատավարություններ: Մեր մի քանի հազարամյա պատմության ընթացքը եկել հասել է այսօրվա, երբ մենք հավաքվել և ուզում ենք փոխել մեր կյանքը: Մեզ սպասվելու են դժվարին օրեր, թե սոցիալական վիճակն է ավելի վատանալու, թե քաղաքական ճգնաժամն է ավելի ցայտուն դառնալու: Քաղաքական ուժերը պետք է համախմբվեն: Պարոն Հովհաննիսյանը, որպես ընտրված նախագահ, բոլոր միջոցները ձեռնարկում է, որ այդ համախմբումը կայանա: Ես համոզված եմ, որ այդ գործը հաջողվելու է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031