Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն այսօր Ազատության հրապարակում քաղաքացիական ժողովի ժամանակ ասաց, որ համաձայն չէ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, թե մեր երկրում անշրջելի բան չկա:
«Արդեն կան անշրջելի բաներ: Անշրջելի բաներ եղան մեր պատմության ընթացքում: Ուզում եմ հիշենք՝ ինչ կատարվեց, երբ ռուս-թուրքական համաձայնագիրը… չեմ բացառում, որ մերօրյա հայ բոլշեւիկները Պուտինի հետ համաձայնեցրել են, որ այսօրվա էրդողանին վստահություն տա, որ հայկական հարցը ցեղասպանության հարյուր ամյակին ընդառաջ մինիմալացնելու է»,- ասաց ազգագրագետը:
Անդրադառնալով ԵՏՄ անդամակցության պայմանագրին՝ ազգագրագետն ասաց, որ այն տնտեսական պայմանագիր չէ. Ըստ նրա ձեւավորվել է արդեն քաղաքական ռեժիմային տարածք.« Որտեղ Պուտինն իր թելադրանքներն է իրականացնում, Նազարբաեւն ու Լուկաշենկոն էլ ստիպված են լինում ըմբոստանալ»:
Ըստ նրա, Հայաստանի համար նոր ու լրացուցիչ խնդիրների շարունակություն է բերելու այդ միության անդամակցությունը.«Սա որոշ անդառնալի երեւույթի սկիզբ կարող է լինել: Արդեն անշրջելի է մեր երկրի բազմաթիվ ռեսուրսների սպառումը մեր հայ բոլշևիկների ձեռքով, հիմա նրանց միանում են նաև ռուս բոլշևիկները, ինչու չէ նաև թուրք բոլշևիկները: Մենք հիմա շատ լուրջ սպառնալիքի առաջ ենք՝ կամ մեր երկրի կորստի կամ մեր կյանքերի կորստի հարցն է առաջացել»:
Կարդացեք նաև
Հրանուշ Խառատյանը տագնապած է այն բանից, որ այսօր, երեկ և վերջին տարիներին քիչ մարդ կամք դրսևորեց ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացը հասկանալ և փորձել ազդել դրա վրա. «Առաջիկայում, եթե այս պասիվությունը շարունակվի, մենք կունենանք ավելի անշրջելի երևույթ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կիսատ է, բայց համամիտ եմ տիկնոջ վերլուծության հետ:Պուտին էրդողան հանդիպման արդյունքի մեկնաբանությունն էլ մեղմ է և անկողմնացույց:Լավայի եռքը թեթև բան չէ:
Տ Խառատյան, «տագնապի զգացումը» վնաս է առողջությանը, մանավանդ Ձեր տարիքում: Անպայման դիմեք բժշկի)))))))