«Պետք է մինչեւ վերջ տանենք մեր իրավատեր պայքարը, այլեւս հայ մարդը իր հայրենիքում չպետք է լինի արտագաղթող առանց աշխատանքի, գլուխը կախ ուրիշի ենթակա, պետք է թե մեր հայրենիքում, թե աշխարհի առջեւ ներկայացնենք մեր շահն ու իրավունքը»,- այսօր Ազատության հրապարակում քաղաքացիական ժողովի ժամանակ հայտարարեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, հայ ժողովրդի պայքարը պետք է լինի մեր ազատության, մեր ինքնիշխանության համար՝ տևական. «Որը չի ճանաչելու ո՛չ եղանակ, ո՛չ ստվերային խաղեր, այլ գնալու է ընդառաջ»:
Հետո նա հիշեցրեց, որ մի քանի շաբաթ առաջ այս նույն հարթակում ինքը պատռեց իր ելույթը, բայց հիմա կուզեր երկու պարբերություն ընթերցել այդ «ճղված ելույթից». «Այս աշխարհի վրա, մեր երկրում ոչ մի անշրջելի բան չկա: Ոչ մեկը լուսանցքային չէ: Ամեն մարդ կապ ունի մեր երկրին, մեր հայրենիքի և մեր ապագայի հետ: Մարդիկ գործ չունեն և դա ցավալի է մեզ համար, և մենք միասին հետաքրքրվում ենք, թե ինչ կարող ենք անել, որպեսզի վերականգնվի այդ աշխատատեղը, վերադարձի ճանապարհը: Ամոթ բան չկա, ամենքս վախենում ենք, որ սա խաղ չէ, մենք ինչ-որ բան գիտենք այդ մասին, մենք գրեթե կորցրել ենք ամեն ինչ, սակայն նաև գիտենք միավորվելու իմաստը և ժամը: Այժմ Հայաստանը պայքարում է կրկին: Ես շատ դաժան պահեր և անկման շրջաններ եմ տեսել իմ կյանքի ընթացքում, նաև դուք: Այն ամենը, ինչը նշանակություն ունի հիմա դեռ առջևում է»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ