Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլին, որը բազմիցս արտահայտվել է Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին, այս տարի հրաժարվել է ստորագրել հայերի դեմ կատարված ոճրագործության՝ Իսրայելի ճանաչման կոչի տակ, հայտնում է «Times of Israel»-ը:
Քնեսեթի նախկին խոսնակն այս տարի է նախագահ ընտրվել և, փաստորեն, այդ պաշտոնում է փոխել իր դիրքորոշումը: Ստորագրահավաքի կազմակերպիչներն անակնկալի են եկել Ռիվլինի դիրքորոշման փոփոխությունից: Ըստ «Channel 10» հեռուստակայանի, նա հրաժարվել է իր նախկին տեսակետից, որպեսզի վնաս չհասցնի Թուրքիայի և Իսրայելի առանց այն էլ լարված հարաբերություններին:
Թերթը, ևս մեկ անգամ հղում անելով «Channel 10»-ին, գրում է, որ նախագահի աշխատակազմից հաստատել են, որ Ռիվլին հրաժարվել է ստորագրելուց:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Իսրայէլի ցեղասպանութիւնը ընդունիլ-չընդունիլը խեղկատակութեան վերածելով նուաստացուցիչ սկսաւ դառնալ ։
Ամեն ինչ ճշտ է, միշտ էլ աղն է կերել մատաղը: