Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարիաննա Չալիկյանը ֆլեշմոբի մասին. «Պետք չէ ողբալ, դա իրազեկման նպատակ ունի». (Տեսանյութ)

Դեկտեմբեր 05,2014 18:10

Օրերս Հաշմանդամություն ունեցող անձանց օրվա առիթով «Ունիսոն» հ/կ-ի նախաձեռնությամբ ֆլեշմոբ իրականացվեց երեւանյան առեւտրի կենտրոններից մեկում:  Նկարահանվել էր օրվա թեմայով իրազեկող տեսահոլովակ՝ «Փարոս» կամերային երգչախմբի եւ «Արևներ» մանկապատանեկան անսամբլի մասնակցությամբ:

Ինչպես Aravot.am-ի հետ  զրույցում նշեց  «Ունիսոն» հ/կ-ի հանրային կապերի ղեկավար Մարիաննա Չալիկյանը. «Կար հիանալի երգչախումբ եւ ներառման թեմա, մտածեցինք ինչո՞ւ երկուսը չհամատեղել մեկ ընդհանուր գաղափարի մեջ: Ի դեպ, «Արեւների» հետ բավականին վաղուց ենք համագործակցում: Մի խոսքով, որոշեցինք վառ, լուսավոր, դրական տեսահոլովակ ստեղծել, որովհետեւ հիմնականում այդ օրը  բոլորն ասում են, վա՜յ դժբախտ օր է, չգիտեն շնորհավորե՞ն մարդկանց Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ, ողբում են, իրականում դա իրազեկման օր է: Ու իրազեկումն էլ պետք է այնպես իրականացնել, որ մարդկանց մոտ ոգեւորություն, դրական լիցքեր առաջանան»:

Տիկին Չալիկյանը նշեց, որ ֆլեշմոբի կազմակերպման վրա լավ աշխատել էին, բայց հանդիսատեսը,  հեռախոսով նկարող ու զարմացած մարդիկ  բեմադրված չէին: «Գաղափարը հաջողվեց իրականություն դարձնել,  նաեւ Ազնավուրի հանրահայտ «Քեզ համար Հայաստան» երգը շատ խորհրդանշական էր,  որովհետեւ իսկապես Հայաստանի համար է դա արվում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031