Իտալացի ակտիվիստները Լեչե քաղաքում գրոհել են Տրանս-Ադրիատիկ գազատարի (TAP) կոնսորցիումի գրասենյակի վրա, հայտնում է «Հաքքին.ազ»-ը՝ հղում անելով իտալական լրատվամիջոցներին:
Ակտիվիստները, որոնք ադրբեջանական լրատվամիջոցի բնորոշմամբ անարխիստներ են եղել, ներխուժել են Սանտա Օրոնզո հրապարակում գտնվող բիզնես կենտրոնի վերջին հարկը, որտեղ գտնվում է կոնսորցիումի գրասենյակը:
Նրանք ամբողջ գրասենյակով մեկ գազատարի կառուցումը դադարեցնելու կոչերով բազմաթիվ թռուցիկներ են շաղ տվել, ապա փախել են անհայտ ուղղությամբ:
Իտալիայում TAP գազատարի կառուցման դեմ, բացի անարխիստներից, պայքարում են նաև բնապահպանական կազմակերպությունները:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ