Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների իրազեկման միամսյակի շրջանակում Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպել էր բասկետբոլի մրցաշար, որին մասնակցել է հաշմանդամություն ունեցող 12 բասկետբոլիստ: Առաջնության նպատակն էր ներկայացնել սպորտը, որպես հաշմանդամություն ունեցող անձանց լավ մարզավիճակ ապահովելու և պարալիմպիկ մարզաձևերը զարգացնելու միջոց: Մրցաշարի հաղթողներն ու մասնակիցներին հանձնվել են Երևանի քաղաքապետարանի համապատասխան կարգի դիպլոմներ, մեդալներ, դրամական պարգևներ ու մարզագույք:
Երևանի քաղաքապետարան