Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սերգո Կարապետյանն այցելել է սպանդանոց

Դեկտեմբեր 05,2014 16:28

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ:

Նախարարի այցելության առաջին կանգառը Մայակովսկի համայնքում էր, որտեղ մարզպետ Արամ Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացել է «Յազիչյան» ՍՊԸ խոզաբուծական համալիրի գործունեությանը: Ֆերմայի տնօրեն Ռոբերտ Յազիչյանը տեղեկացրել է, որ իրենք ներդրել են գերմանական նորագույն սարքավորումներ և կիրառում են պահվածքի ժամանակակից տեխնոլոգիաներ, այդ թվում` օդափոխության, ջեռուցման, ջրի խմեցման և կերակրման ավտոմատ համակարգեր: Ներկայում ընկերությունում խոզերի ընդհանուր քանակը կազմում է մոտ 600 գլուխ, այդ թվում` 70 գլուխ մայրական կազմ: Համալիրի շինարարության ավարտից հետո նախատեսվում է մայրական կազմը հասցնել 120 գլխի` տարեկան մսի արտադրանքը հասցնելով 70-72 տոննայի, ինչը կբարձրացնի տեղական շուկայի մսամթերքի որակը:

Այնուհետև նախարարն այցելել է նույն համայնքում կառուցվող «ԶՕՐ» ՍՊԸ սպանդանոց, որի աշխատանքներն իրականացվում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Հունաստանի կառավարության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում սպանդանոցների զարգացմանը» ՊԳԿ-ի ծրագրի շրջանակներում: Ընկերության տնօրեն Արմեն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ սպանդանոցի շինարարական աշխատանքներն ավարտված են, ընթացքի մեջ են սարքավորումների կարգաբերման աշխատանքները, և տասն օր անց այն շահագործման կհանձնվի:

«Մինչև տարեվերջ շահագործման կհանձնվեն ևս նման սպանդանոցներ: Սարքավորումները տրամադրում է պետությունը, իսկ շենքային և ենթակառուցվածքների իրականացումը կատարում է սեփականատերը: Սա պետություն և մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից մեկն է: Սպանդանոցների շահագործումը մեզ թույլ կտա ունենալ սպանդի իրականացման ռեալ հնարավորություններ, իսկ մյուս տարվանից աստիճանաբար կարգելենք բակային մորթը»,- նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը:

Այցի շրջանակում նախարար Սերգո Կարապետյանը եղել է նաև Զովք համայնքում գործող «Չանախ» կաթնամթերքի գործարանում, որի տնօրեն Ղուկաս Բունիաթյանը հայտնել է, որ օրական այստեղ մթերվում է 8 հազար կիլոգրամ կաթ, և այս պահին մթերման գինը կազմում է 180 դրամ: Պատասխանելով նախարարի հարցին՝ ընկերության տնօրենը նշել է, որ արտադրվող կաթնամթերքի գինն այս պահին չի բարձրացել:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031