Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվեցին բուհերի ծրագրային հավատարմագրման առանձնահատկությունները

Դեկտեմբեր 05,2014 16:24

Այսօր «Որակի մշակույթի ամրապնդումը ՀՀ մասնագիտական կրթական համակարգում. որակավորումների ճանաչման ապահովումը» շահակիցների երրորդ համաժողովը շարունակեց իր աշխատանքները: Երկօրյա համաժողովը մեկնարկել էր երեկ՝ դեկտեմբերի 4-ին:

ՈԱԱԿ աշխատակից Վարդուհի Գյուլազյանն ամփոփեց նախորդ օրվա քննարկումների  արդյունքները, որից հետո ՈԱԱԿ փորձագետ, ՀՊՄՀ պրակտիկայի վարչության ղեկավար Վահան Սարգսյանը և ՈԱԱԿ փորձագետ-ուսանող Արմինե Յարալովան ներկայացրեցին փորձագիտական զեկույցների միջոցով շահակիցների հետ հաղորդակցության առանձնահատկությունները, մասնագիտական բառապաշարի յուրահատկությունները:

ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ղեկավար Անուշավան Մակարյանը ներկայացրեցին ծրագրային հավատարմագրման ՈԱԱԿ-ի փորձը, անդրադարձ կատարվեց  առաջիկայում սպասվող ծրագրային հավատարմագրման նոր փուլին: Պարոն Մակարյանը նշեց, որ ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած բուհերի համար ծրագրային հավատարմագրման գործընթացում անծանոթ ոչինչ չի լինի: Ըստ հավատարմագրման կարգի՝ ծրագրային հավատարմագրում կարող են անցնել միայն բուհերը, որոնք  արդեն իսկ ինստիտուցիոնալ  հավատարմագրում  են անցել: Իսկ մնացած բուհերին ՈԱԱԿ-ը կարող է տրամադրել միայն փորձագիտական եզրակացություն, սակայն հավատարմագրման հանձնաժողովը որոշում չի կայացնի: Մասնակիցների հետ քննարկվեց նաև ծրագրային հավատարմագրման ֆինանսական քաղաքականությունը:

Բելգիացի փորձագետ Ռոմեին Հուլպիան զեկույց ներկայացրեց ծրագրային հավատարմագրման կազմակերպման առանձնահատկությունների մասին, իսկ ՀԱՀ ուսումնական պլանների մշակման հանձնաժողովի նախագահ Կատրին Բաունը խոսեց կրթական ծրագրերի վերլուծության միջոցով ինստիտուցիոնալ որակի ապահովման մասին: ԿԳՆ ներկայացուցիչ Էդգար Ալեքսանյանի մասնակցությամբ քննարկվեց նաև մասնագիտությունների և որակավորումների ցանկը:

Օրվա ավարտին մասնակիցների համար խմբային աշխատաժողովներ կազմակերպվեցին ծրագրային հավատարմագրման գործընթացում ինքնավերլուծության արդյունավետ իրականացման վերաբերյալ: Աշխատաժողովները վարում էին միջազգային փորձագետներ Անդրե Գովարտը և Ռոմեին Հուլպիան:

Համաժողովով ամփոփվում է ՈԱԱԿ հայտարարած կրթության որակի ապահովման շաբաթը:  Նախորդ հինգ օրերի ընթացքում ներկայացվել են «Տեմպուս»-ի ARARAT, ALIGN, TNE-QA, ARMENQA ծրագրերը, ամփոփվել են «ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգերի մշակում և բարելավում» թեմայով եռափուլ վերապատրաստումների արդյունքները:

ՈԱԱԿ-ը կրթության որակի ապահովման շաբաթն իրականացվում է երկու տարին մեկ պարբերականությամբ: Սա թվով երկրորդն էր:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031