Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սամվել Մարտիրոսյան. «Հայաստանի հասարակությունը մինչեւ վերջերս լուրջ չէր վերաբերվում անձնական տվյալների գաղտնիությանը»

Դեկտեմբեր 05,2014 15:49

«Այս մեկ տարվա ընթացքում դանդաղել է «Ֆեյսբուքում» հայ օգտատերերի աճը»,- այսօր՝ դեկտեմբերի 5-ին, «Հենարան» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ «Ֆեյսբուքում» կա 700 հազար օգտատեր Հայաստանից, եւ վերջին երկու ամիսների ընթացքում ընդամենը քսան հազարով է աճել. «2014 թվականի ընթացքում «Ֆեյսբուքի» աճը բավականին դանդաղել է, իհարկե՛, դա շուկայի հագեցվածության հետ էլ է կապված, մեծամասնությունն այնտեղ է գտնվում»:

Սամվել Մարտիրոսյանը համարում է, որ երբ որ «Ֆեյսբուքի» նման հարմար սոցիալական ցանց ստեղծվի, ապա այդ դեպքում սոցիալական ցանցից արտահոսքը հնարավոր է. «Հարցը նրանում է, թե ո՞ւր պետք է գնան օգտատերերը, «Օդնոկլասսնիկի» չեմ կարծում, որ կգնան. այնտեղից օգտատերերը «Ֆեյսբուք» են գնում: Մի հնարավորությունը դա «Թվիթերն» է Հայաստանի համար, որը աճում է»:

Aravot.am-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ հունվարի 1-ից հետո «Ֆեյսբուքի» կիրառվող քաղաքականության պատճառով օգտատերերի արտահոսք նկատվի դեպի «Google Plus», որը տեսականորեն նման է «Ֆեյսբուքին», նա դժվարացավ պատասխանել՝ պատճառաբանելով, որ բոլորը կան «Google Plus»-ում, բայց նրանք սոցիալական ցանցից չեն օգտվում. «Հայաստանի հասարակությունը մինչեւ վերջերս լուրջ չէր վերաբերվում այդ անձնական տվյալների գաղտնիությանը: Առանձնապես լուրջ պոռթկում չեմ նկատում, այդ պատճառով չեմ կարծում, որ մարդիկ լուրջ կհետաքրքրվեն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Սիրելիներս, ոչ թե վերաբերել, այլ վերաբերվել

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031