ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը երեկ պարգևատրվել է Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում իր ներդրած ջանքերի համար, այդ մասին Թվիթերում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմ Ուորլիքը:
«ԱՄՆ-ը և Ռուսաստանը պարգևատրել են ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրշիկին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործում իր կատարած աշխատանքների համար», – գրել է Ուորլիքը:
Պարգևը շնորհվել է Բազելում անցկացվող ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ժամանակ:
Կասպրշիկն իր այս պաշտոնը զբաղեցնում է 1997թ.-ից:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ