Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի դատաքննությունն ավարտվեց, դատախազը ճառով հանդես կգա դեկտեմբերի 17-ին (Տեսանյութ) 

Դեկտեմբեր 05,2014 15:17

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց դերասան Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով դատական նիստը, քանի որ կողմերը դատաքննությունը լրացնելու միջնորդություն չունեին:

Հայտարարությամբ հանդես եկավ միայն Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը: Հայտարարությունը կապված էր նախորդ նիստում դատարանի կայացրած որոշման հետ, համաձայն որի՝ մերժվել էր դատաավտոտեխնիկական լրացուցիչ փորձաքննություն անցկացնելու միջնորդությունը (տեսանյութը քիչ հետո):

Վարդեն Պետրոսյանի 2-րդ պաշտպանը՝ Սամվել Ջաղինյանն ասաց, որ որոշման մեջ դատավորը չի անդրադարձել եւ քննության չի դրել Վարդան Պետրոսյանի պաշտպանական իրավունքների խախտման, նրան փորձաքննությանը հարցեր առաջադրելու իրավունքները: Մեղադրողը հակադարձեց, թե հոկտեմբերի 31-ին է հրավիրվել նախաքննական մարմին, այն էլ վկայի կարգավիճակով:

Իսկ տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն էլ հայտնեց, որ որեւէ մեկի իրավունքները չեն խախտվել եւ պաշտպանական կողմը ունեցել է երկար ժամանակ՝ հարցեր առաջադրելու համար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031