Լրահոս
Օրվա լրահոսը

Կենտրոնական բանկը պետք է թույլ չտա, որ կուրսն այդքան լողա (Տեսանյութ)

Դեկտեմբեր 05,2014 15:11

Aravot.am-ը հիշեցնելով, որ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը դեկտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ դոլարի տատանումները գուցե նաեւ «սպեկուլյատիվ երեւույթներ» են, տնտեսագետ Եղիշե Սողոմոնյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ պետք է աներ Կենտրոնական բանկը (ԿԲ)այն կանխելու համար: Պարոն Սողոմոնյանի խոսքերով, ԿԲ-ն պետք է ի սկզբանե միջամտեր, որպեսզի սպեկույլատիվ երեւույթները կանխեր:

Տնտեսագետի համոզմամբ, խնդիրը արտարժույթի կետերի համաձայնության մեջ չէ, այլ` բացառապես առաջարկի ու պահանջարկի եւ ԿԲ-ն ոչ թե պետք է սպասեր, որ դոլարի փոխարժեքի տարբերությունն այդքան մեծ լիներ, այլ աստիճանաբար կարգավորեր. «Երբ Կենտրոնական բանկն իր լծակներն օգտագործում է, որ չթողնի դրամն արժեզրկվի ու միանգամից թողնում է կուրսը լողացող լինի, արդյունքում այդ սպեկուլյատիվ գործոններն ավելի արագ են աշխատում:

Եղիշե Սողոմոնյանի մեկնաբանությունները` տեսանյութում


Ինֆլյացիայի հետեւանքով, ինչպես տնտեսագետն է փաստում, տեղի է ունենում աշխատավարձի նվազում: Մարդիկ նույն աշխատավարձով ավելի քիչ ապրանք են կարողանում գնել: Բացի այդ արժեզրկվում են մարդկանց խնայողությունները, ինչով էլ խաթարվում է քաղաքացիների վստահությունը բանկային համակարգի նկատմամբ:

Եղիշե Սողոմոնյանի համոզմամբ, այս դեպքերում, պետությունը, որպես կարգավորող մարմին, իր միջամտությունը պետք է անի:

Տնտեսագետի տվյալներով դրամն արժեզրկվել է 12-13 %-ով: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում թանկացումը տեղի է ունեցել 8-10 տոկոսով:

Ձուն 4 դրամով է թանկացել, ձեթը, բրինձը 7-8 տոկոսով, կաթնամթերքը 10 %-ով, հնդկաձավարը 15 %-ով, բենզինը 10 դրամով, հացամթերքը 10 դրամով եւ այլն:


Տնտեսագետն ասաց, որ այս օրերին պետությունը վերլուծություններ անում է, սակայն գործնական քայլեր` ոչ: Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ պետությունը չի խառնվում, պարոն Սողոմոնյանն ասաց, որ այն պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Նրա խոսքերով, մեր պետությունը տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագիր չունի, ինչը վատ է. «Այդ պատճառով էլ կառավարությունն ինչ ծրագիր որ իրականացնում է, արդյունք չի տալիս»:

Ասուլիսի մեկ այլ բանախոս «Հայաստանի սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանի մեկնաբանմամբ` «Մեր երկրում անվերահսկելիության ու անպատժելիության մթնոլորտ է, բիզնեսը սերտաճած է, քանի որ օրենսդիրներն ու գործարարները նույն մարդիկ են: Գոյություն ունի նոմինալ թանկացում եւ կրիմինալ թանկացում. երբ հացի գինը բարձրանում է բոլորս տեսնում ենք, բայց երբ հացի քաշն է պակասում ոչ ոք չի տեսնում ու չենք էլ կարող վերահսկել: Հացը եւ շաքարավազը պետք է վերահսկողության տակ վերցվի»:

Սպառողների պաշտպանի հաշվարկներով, վերջին օրերին գները 28 տոկոսով աճել են:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031