Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մհեր Շահգելդյան. «Մարդիկ սկսում են աղքատանալ զանգվածաբար»

Դեկտեմբեր 05,2014 14:53

Որքան էլ կառավարությունից ասեն, թե գնաճը ընդամենը 5 տոկոս է, ՕԵԿ-ը չի հավատում: Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանն ասաց, որ միայն սննդամթերքի գների 10 տոկոս գնաճ է նկատում ՕԵԿ-ը. «Դրամի արժեզրկումն ազդում է գնաճի վրա: Քաղաքացիների մի մեծ հատված վարկեր են վերցրել, մարդիկ տոկոսի տակ են: Կան կետեր, որ եթե այս տարբերությունը բավականաչափ մեծ է լինում, ապա այն փոխվում է հօգուտ բանկի, խոսքը վերաբերում է դոլարային վարկերին: Քաղաքացիները կարող են խնդրի առաջ կանգնել, մարդիկ կարող են բանկային պայմանագրերից ընկնել էլ ավելի ծանր վիճակի մեջ»:

Ըստ Մհեր Շահգելդյանի, «Եղել են ԿԲ նախագահի, փոխնախագահի հայտարարությունները, բայց մարդկանց կոնկրետ պատասխան է ակնկալում՝ ի՞նչ միտումներ են սպասվում, մարդիկ սկսում են աղքատանալ զանգվածաբար: Պետք է պատկան մարմիններն ասեն, թե իրենք ինչ են նախատեսում: Մենք կարծում ենք, սա անհրաժեշտ է: Պետք է բաց խոսեն քաղաքացիների հետ, իրավիճակը պետք է կանխատեսելի լինի»:

Պարոն Շահգելդյանն ասաց, որ փոխարժեքի այս տատանումներն ազդելու են նաեւ բյուջեի մուտքերի եւ սոցիալական խնդիրների վրա: Նա առաջարկեց ԱԺ-ում լսումներ կազմակերպել այդ թեմայով. «Սա տանում է մարդկանց աղքատացման, միանշանակ, այս գործընթացը պետք է կասեցվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031