Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտվել  են Երևանի բնակիչ Ռ.Երիցյանի նկատմամբ կատարված ավազակային հարձակման կատարման մանրամասները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը

Դեկտեմբեր 05,2014 14:34

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել են  Ռ.Երիցյանի նկատմամբ կատարված ավազակային հարձակման մանրամասները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։

Նախկինում տեղեկացրել ենք, որ 2014թ. հոկտեմբերի  31-ին` ժամը  17:00 -ի սահմաններում,  երկու անձ մուտք են գործել Երևան քաղաքի Ամիրյան փողոցում գտնվող շենքերից մեկի բնակչուհի Ռ.Երիցյանի բնակարան, թափանցիկ կպչուն ժապավենով կապել նրա բերանն ու ոտքերը,  կյանքի ու առողջության համար վտանգավոր  բռնություն գործադրելով ծեծի ենթարկել` պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա՝ հափշտակել նրան պատկանող ոսկյա մատանիներն ու դիմել փախուստի։

Նախաքննության շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տիկնոջ վրա հարձակվել են  ՀՀ քաղաքացիներ Վ.Սեկոյանը և Ն.Մարությանը։
Վերջիններիս կողմից կիրառված բռնությունների հետևանքով Ռ.Երիցյանին պատճառվել են փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում, գլխի մազածածկ և դեմքի շրջանի փափուկ հյուսվածքների բազմաթիվ արյունազեղումներ, քերծվածքների ձևով մարմնական վնասվածքներ։

Կատարված հանցագործության հետևանքով՝ տուժողին պատճառել են նաև առանձնապես խոշոր չափերի վնաս՝ հափշտակելով ընդհանուր 3.720.000 ՀՀ դրամ արժողության զարդեր։

Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ՝ Ն.Մարությանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Միաժամանակ, որոշում է կայացվել նաև՝ Վ.Սեկոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:  Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին քննիչի միջնորդությունը, և Վ.Սեկոյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Միջոցներ են ձեռնարկվում Վ.Սեկոյանին հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031