Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Ղազարյան. «Հայաստանը Արցախը կարող է ճանաչել միայն այն ժամանակ, երբ Արցախը կունենա լիարժեք կարգավիճակ»

Դեկտեմբեր 05,2014 14:11

«Այսօր Արցախի հարցը չափից ավելի այնքան է քաղաքականացվել, որ միջազգային իրավունքի սկզբունքները թեպետ նշվում են, բայց մղվել են երկրորդական, նույնիսկ երրորդական պլան»,- այսօր՝ դեկտեմբերի 5-ին, «Հենարան» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց քաղաքագետ Արթուր Ղազարյանը:

Նրա խոսքերով՝ Հայաստանի՝ Արցախի ճանաչումը պետք է տեղի ունենար 1991 թվականին. «Իսկ այսօր, երբ որ բանակցային գործընթաց է տեղի ունենում, Հայաստանը պետք է սպասի Արցախի ճանաչման քայլերին: Ավելին՝ Արցախը կարելի է ճանաչել միայն այն ժամանակ, երբ որ Արցախը կունենա լիարժեք կարգավիճակ, այսինքն՝ Հյուսիսային Արցախի հետ միասին: Հայաստանի ճանաչումը պետք է հաջորդի Արցախի՝ ՄԱԿ-ի լիիրավ անդամ դառնալուն»:

Արթուր Ղազարյանը համարում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ջանք ու եռանդ չխնայեն, որպեսզի ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորումը տեղի ունենա խաղաղ եղանակով. «Մենք հզոր զենք ունենք՝ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի եղել, Ադրբեջանի եւ նմանատիպ երկրների անկախությունը Արեւմուտքի կողմից նվեր էր, որովհետեւ պատմաիրավական առումով նրանք այդ կարգավիճակը չպետք է ունենային, որովհետեւ արհեստածին է Ադրբեջանը, իսկ արհեստածին Ադրբեջանի կազմում Արցախը երբեք չի եղել»:

Aravot.am-ի հարցին, թե Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը չի խոչընդոտի՞ Արցախի ճանաչման գործընթացին, նա պատասխանեց, որ ոչ, քանի որ այդ անդամակցությունը ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Արցախի ազգային անվտանգության խնդիրն է. «Այլ բան է, որ ԵՏՄ անդամակցությունը պետք է Հայաստանի իշխանություններին ավելի արագացնի, որպեսզի ռազմաքաղաքական դաշինք կնքեն Արցախի հետ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031