Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստեփան Մարգարյան. «Եթե երկրում սուր իրավիճակ լինի, մենք հաջորդ օրը ժողովրդին կոչ ենք անելու դուրս գալ փողոց»

Դեկտեմբեր 05,2014 13:55

Այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հարցին՝ Դուք մասնակցելո՞ւ եք Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական ժողովին՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Մենք այդ միջոցառումը չենք ընկալում որպես եռյակի  գործունեությունից շատ կտրված: Եռյակի ձեւաչափում կուսակցությունները չեն դադարում իրենց քաղաքական գործունեությունն իրականացնելուց: Ես գտնում եմ, որ Րաֆֆի  Հովհաննիսյանի ձեռնարկած միջոցառումը որեւէ կերպ չի վնասում կամ հակասության մեջ չէ եռյակի ռազմավարական գործունեության հետ: Իսկ մասնակցությունը կարող է լինել անհատական, եթե մեր շարքերից կա ցանկություն, կարող են մասնակցել: Եթե մարդիկ զբաղված են այլ կուսակցական գործունեությամբ, իրենց որոշելիքն է»: Հարցին՝ Դուք անձամբ մասնակցելո՞ւ եք՝ նա պատասխանեց. «Ես այդ պահին նիստի եմ լինելու: Եթե այդ նիստից ազատված կլինեմ, կարող եմ լսել, տեսնել, թե ինչ է կատարվում»:

Նույն հարցը երբ ուղղեցին ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանին, նա պատասխանեց. «Դե եթե պարոն Մելքումյանը նիստ ունի, ես էլ ունեմ»:

Այնուհետեւ Ստեփան Մարգարյանը հավելեց. «Շատ բովանդակալից ասաց Մելքումյանը, ես իսկապես չեմ տեսնում որեւէ խնդիր: Մենք բոլորով անում ենք այն, ինչը համոզմունքով է անում: Եթե մեկն է ուզում անել բան, մնացածները դա չեն դիտարկում որպես, ասենք, իրենց վնաս տալ կամ ընդդեմ: Սա եռյակի գոյատեւման գաղտնիքներից մեկն է»:

Հարցին՝ մինչեւ եռյակի հաջորդ «հուժկու հարվածը», ԲՀԿ-ն իշխանություններին քարտ բլա՞նշ է տվել՝ Ստեփան Մարգարյանը պատասխանեց. «Այսինքն, իշխանությունները պետք է վատ բաներ անեն, մենք ասենք լա՞վ եք անում: Մեր գործունեությունն ինքնանպատակ չի: Ցանկացած քայլ, որ անում ենք, մենք գիտենք հաջորդն ինչ ենք անելու, հաջորդը լինելու է ավելի առաջ գնալու քայլ: Որեւէ քարտ բլանշի մասին խոսք չկա: Եթե երկրում սուր իրավիճակ ստեղծվի, եւ զգանք, որ պետք է միջամտել, մենք անպայման անելու ենք դա: Եթե երկրում այդպիսի իրավիճակ լինի, մենք հաջորդ օրը ժողովրդին կոչ ենք անելու դուրս գալ փողոց եւ որոշենք ինչ ենք անելու: Քանի դեռ այդպես չէ, մենք գնում ենք այն ճանապարհով, ինչը քայլ առ քայլ գնում է հաջողության»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031