Լրահոս
Օրվա լրահոսը

Թթուջուրցի երիտասարդները ցանկանում են զարգացնել մեղվապահությունն ու պանրագործությունը

Դեկտեմբեր 05,2014 13:38

ՀՀ-ում չնայած տեղական ինքնակառավարման համակարգի կառուցվածքային կայացածության, գոյություն ունեն մի իր շարք խնդիրներ: Տարբեր ուսումնասիրությունների համաձայն՝ առանցքային են համարվում վարչատարածքային բաժանման մասնատվածության բարձր աստիճանը և, որպես հետևանք, քաղաքացիական մասնակցության ցածր մակարդակը: Արդյունքում  ՀՀ 866 գյուղական համայնքների մեծ մասում բնակչությանը տրամադրվող ծառայությունները կամ իրականացվում են ցածր մակարդակով, կամ էլ ընդհանրապես չեն իրականացվում:

«Ժողովրդավարության և խաղաղության ինստիտուտ» կրթական, հետազոտական ՀԿ-ն ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվող «Երիտասարդներն հանուն տեղական ժողովրդավարության» ծրագրի ընթացքում անցկացրեց  նշված հիմնախնդրի լուծմանն ուղղված միջոցառումներ:

Մասնավորապես ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Ոսկեպար, Գեղարքունիքի մարզի Թթուջուր և Վահան համայնքների 16–27 տարեկան 40 երիտասարդների շրջանում կազմակերպվեցին դասընթացներ. երիտասարդները ծանոթացան ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգին, տեղական ժողովրդավարական համակարգերի աշխատանքի սկզբունքներին, քաղաքացիական մասնակցության և սոցիալական գործընկերության հիմունքներին: Նրանց փոխանցվեցին նաև գործնական գիտելիքներ. սովորեցին գրել ծրագրեր, կազմակերպել ու կառավարել դրանք:  Երիտասարդները համայնքային խնդիրների լուծման նպատակով ծանոթացան նաև ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման հիմունքներին. օրինակ՝ ինչպես օգտագործել սոցիալական ցանցերը՝ կոնկրետ համայնքային խնդիրը լուծելու նպատակով և այլն:

Ծրագրի ղեկավար Հայկ Մինասյանը, կարևորելով երիտասարդների ներգրավվածությունը տեղական ժողովրդավարական համակարգերում, նշեց. «Դա էապես կբարձրացնի ՏԻՄ-երի գործունեության հրապարակայնության աստիճանը, կբարելավի կառավարման արդյունավետությունը»:  Անդրադառնալով երիտասարդների հետ հանդիպումների ընթացքին` Հայկ Մինասյանը տեղեկացրեց. «Երիտասարդները շեշտադրումներ էին կատարում կոնկրետ խնդիրների վրա. օրինակ` զբաղվածության հարցը, համայնքներում տարբեր երիտասարդական ծրագրերի կազմակերպման առումով գոյություն ունեցող թերությունները: Քննարկվեց նաև սահմանամերձ գյուղերին արտոնություններ տրամադրելու հարցը»:  Անդրադառնալով այն հարցին, թե որքանով են երիտասարդները ոգևորված ներգրավվել ՏԻՄ մարմինների աշխատանքներում և որքանով են համայնքի ղեկավարները բաց համագործակցության առումով` Հայկ Մինասյանը նշեց. «Երբեմն որոշ համայնքապետեր երիտասարդների ներգրավվածության հարցում հեռանկար չեն տեսնում, բայց օրինակ` Բերդավան համայնքում, որտեղ գյուղապետը երիտասարդ է, աշխատակազմի մեծ մասը ևս երիտասարդներ են»: Ծրագրի ավարտին ՀՀ 4 գյուղական համայնքներից յուրաքանչյուրում ձևավորվել են համայնքային երիտասարդական նախաձեռնությունների խմբեր, որոնք ներկայացնում են կոնկրետ ծրագիր` իրենց համայնքների հիմնախնդիրների լուծմանն ուղղված: Օրինակ` Թթուջուր համայնքի երիտասարդները հանդես են եկել մեղվապահության և պանրագործության բիզնեսի զարգացման ծրագրով:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031