Լրահոս
Օրվա լրահոսը

Գիշերային ակումբը պիտի ապացուցի, որ վիրավորվել է «Առավոտից»

Դեկտեմբեր 05,2014 13:25

Դատավոր Ռուբիկ Ափինյանի նախագահությամբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ նախնական դատական նիստ՝ ընդդեմ «Առավոտի»:

Հայցվորը «Աֆինա» գիշերային ակումբի վարձակալ Սոկրատ Գրիգորյանն է, որը վիրավորանքի եւ զրպարտության, գործարար համբավը արատավորելու հայցով դիմել էր դատարան:

Գիշերային ակումբի ներկայացուցիչն էր Փաստաբանների պալատի անդամ Վարդան Զուռնաչյանը, իսկ «Առավոտի» ներկայացուցիչը՝ Փաստաբանների պալատի անդամ Լուսինե Մարտիրոսյանը:

Վիճարկվում է «Առավոտի» առաջին էջում հրապարակված «Գետնանցում մոթել»  եւ «Առավոտ» թերթի «Գետնանցումը նաեւ մարմնավաճառների աշխատավայր»  հրապարակման մեջ արտահայտությունները:

Կողմը վիրավորվել է հրապարակման մեջ նշված վարձակալին ուղղված այն արտահայտությունից, թե նա ունի սեքսապաթոլոգի եւ տնտեսագետի գիտելիքներ: Ապացուցման բեռը դատարանը դրեց կողմի վրա:

Ի դեպ, տեղեկացնենք, որ հաջորդ տարվա մարտի 21-ին դատական նիստին հրավիրվելու է նաեւ հրապարակման հեղինակ լրագրողը (Նելլի Բաբայանը)՝ աշխատանքային պայմանագրով:

Հայցվորը ընդունեց այն, որ Համալիրի դիմաց գտնվող գետնանցում գործում է «Համբույր» անունով բար-սրճարանը եւ «Աֆինա» անունով գիշերային ակումբ-մոթելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031