Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրիտցի. «Եթե դատարան դիմենք, ուրեմն մենք մեր ձեռքով գործարանը տանելու ենք սնանկացման»

Դեկտեմբեր 05,2014 13:14

Արդեն տեղեկացրել ենք, որ նաիրիտցիները «Նաիրիտ» գործարանի մոտ են հավաքվել . նաիրիտցիներն պահանջում են հրավիրել խորհրդի նիստ, որտեղ պետք է հարց բարձրացվի աշխատակիցների աշխատավարձի վճարման եւ կրճատումների մասին:

Հիշեցնենք, որ գործարանի 2100 աշխատակցի ծանուցվել է` աշխատանքից ազատելու մասին, սակայն որեւէ նշում չկա արված, որ ազատվելու դեպքում նրանք կստանան իրենց աշխատավարձերի պարտքերը:

Aravot.am-ի հետ զրույցում գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանն ասաց, որ այս պահին դեռ գործարանի մոտ են, եւ իրենց պահանջն առայժմ չեն փոխանցել տնօրինությանը. «Տնօրենն այստեղ չէ, երեւի նախարարություն է գնացել, սպասում ենք գա, որ ներկայացնենք խորհրդի նիստ հրավիրելու մեր պահանջը»:

Aravot.am-ի հարցին` հնարավո՞ր է դիմեն դատարան, քանի որ հորդորներ  կան դատարան դիմելն է ճիշտ, պարոն Թադեւոսյանն ասաց. «Եթե դատարան դիմենք, ուրեմն մենք մեր ձեռքով գործարանը տանելու ենք սնանկացման: Մարդիկ կան 1 միլիոնից ավելի աշխատավարձի պարտք ունեն, գործարանն էլ ասելու է` փող չկա, չեմ կարող վճարել, դատարանն էլ կարող է սնանկ ճանաչել»:

Ինչ վերաբերում է գործարանը սնանկացման տանելուն, պարոն Թադեւոսյանն ասաց, որ հաստատ ոչինչ չի կարող ասել, բայց քանի որ կառավարությունը պատրաստվում է բոլորին աշխատանքից ազատել, սա նշանակում է գործարանը լուծարելու միտում կա:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031