Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը կարող է որոշ հարցերում Սերժ Սարգսյանի հետ համակարծիք լինել եւ միաժամանակ պահանջել նրա հրաժարականը. «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 05,2014 13:04

Իշխանական քարոզչամիջոցներն ու մտքի տիտանները հրճվանքի մեջ են՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցում ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի դիրքորոշումները համընկնում են։ Սակայն հրճվանքն առաջինը ձեւակերպեց Արմեն Աշոտյանը՝ հայտարարելով, թե Հայաստանի քաղաքական օրակարգում նախագահի հրաժարականի պահանջ չկա, որովհետեւ «ՀՀ նախագահի բացառիկ լիազորություններն են արտաքին քաղաքականությունն ու պաշտպանությունը, երկու դեպքում էլ ընդդիմադիր հիմնական կամ այլընտրանքային ոչ իշխանական ուժերը կիսում են նախագահի տեսակետները»։

Փորձենք հասկանալ։ Փաստորեն ընդդիմությունը Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջում, որովհետեւ կիսում է նրա տեսակետները՝ կապված երկրի պաշտպանության հետ։ Հետաքրքիր է՝ իսկ որո՞նք են այդ տեսակետները։ Հա, հիշեցինք. Սերժ Սարգսյանը գտնում է, որ Հայաստանը պիտի ունենա բանակ, եւ այդ բանակը պիտի պաշտպանի մեր սահմաններն արտաքին ոտնձգություններից։ Համաձայնվեք՝ շատ օրիգինալ մոտեցում է:

… Մի խոսքով՝ ընդդիմությունը կարող է որոշ հարցերում Սերժ Սարգսյանի հետ համակարծիք լինել եւ միաժամանակ պահանջել նրա հրաժարականը՝ հաշվի առնելով նրա ձախողումները շատ ավելի կարեւոր բնագավառներում։ Հայաստանում հիմա հենց այդպիսի վիճակ է։ Եվ եթե այս պահին հրաժարականի պահանջը չի բարձրաձայնվում՝ պատճառն ընդամենը այն է, որ միայն պահանջ հնչեցնելով հարց չի լուծվում, պետք է այդ պահանջը տեղ հասցնելու մեխանիզմներ ստեղծել։ Կարծում ենք՝ հենց դրանով էլ զբաղված է եռյակը։ Կստացվի, թե ոչ՝ այլ հարց է, բայց հաստատ մի քանի «դրվագներով» Սերժ Սարգսյանի հետ համակարծիք լինելը դրան չի խանգարում։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031