Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ից հետեւել են Փոստանջյանի խորհրդին եւ ԵՏՄ քվեարկության ժամանակ հիվանդացե՞լ են

Դեկտեմբեր 05,2014 12:59

«Մենք հստակ դեմ ենք քվեարկել: Դա եղել է ոչ թե ընդամենը ֆինանսական փաստաթղթին դեմ քվեարկել, այլ եղել է հստակ մոտեցում»,- այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ԵՏՄ քվեարկության հետ կապված ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Ստեփան Մարգարյանն էլ ասաց, որ իրենց դիրքորոշումը եղել է կողմ քվեարկելը. «Պատճառն այն է, որ մենք առաջնորդվել ենք քաղաքական պրագմատիզմի ճանապարհով»:

Aravot.am-ի հարցին՝ երեկ ԲՀԿ խմբակցությունից մոտ 1 տասնյակից ավելի պատգամավորներ չքվեարկեցին, չեկան քվեարկության, ըստ Ձեզ, նրանք հետեւել են Զարուհի Փոստանջյանի խորհրդի՞ն, որ քվեարկության ժամանակ հիվանդացեք, վատ զգացեք՝ մի եկեք, չե՞ն ուզեցել խղճին դեմ գնալ եւ կողմ քվեարկել, թե՞ օբյեկտիվ պատճառներ են եղել դրա համար: Ստեփան Մարգարյանը պատասխանեց. «Չեն հիվանդացել, մարդ կա՝ բացակա է եղել: Կան մարդիկ, որոնք ներկա չեն եղել, չեն քվեարկել: Դա անհատական դիրքորոշում է եղել, իրենց հարցրեք: Կոնկրետ Նաիրա Զոհրաբյանը երկրից բացակայում էր, դրա համար չի մասնակցել»:

Ստեփան Մարգարյանը վստահեցրեց, որ սկզբունքային տարբերություն եղել է միայն քննարկման սկզբում. «Մենք սա համարում ենք ոչ շատ լավը, ոչ շատ վատը, որոշումը գրեթե կոնսենսուսով է ընդունվել»:

Հարցին՝ հանուն ինչի՞ է ընդունվել այս որոշումը՝ Ստեփան Մարգարյանը պատասխանեց՝ հանուն ՀՀ անվտանգության. «Երբ մենք մեր հարաբերությունները խորացրեցինք Եվրոասոցացման երկրների հետ, դա դառնում էր կարծեք վտանգավոր, որովհետեւ ՀՀ-ն չունի այն ռեսուրսները, ինչպիսիք ուներ Ուկրաինան: Մենք ասել ենք, որ կարծեք մինչեւ վերջ հաշվարկված չի այն կուրսը, որով մենք գնում ենք: Մենք այն ժամանակ հայտարարել ենք այդ մասին: Մենք չեզոք մնալու շանս ունեինք, դա մենք չենք օգտագործել ցավոք: Չեզոք մնալով՝ մենք կարող էինք եւ-եւ-ը անել: Սա չի այն երանելի կառույցը, որի մասին մենք երազել ենք, չենք գտնում, որ այն ամենալավն է: Բայց տարածաշրջանում ընթանում են գործընթացներ, որոնք վտանգավոր են, եթե մենք դուրս մնայինք, լինեինք, մեկուսացված»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031