ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ (ԱԺ պատգամավոր)
– Պարոն Արզումանյան, Դուք Ձեր ելույթում նշեցիք տնտեսական այն բոլոր վտանգները, որոնք սպառնում են Հայաստանին ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո, այսինքն՝ հունվարի 1-ից։ Ի՞նչ եք կարծում, Եվրոպան հունվարից հետո կշարունակի՞ Հայաստանի հետ սերտ համագործակցությունը, թե՞ խնդիրներ կառաջանան։
– Այդ համագործակցությունը գտնվում է տարբեր ռեժիմային դաշտերում։ Կարծում եմ, պետք է արագացնել ներդաշնակեցման գործընթացը Եվրոպայի հետ։ Ճիշտ կլիներ, որ մեր եվրոպական գործընկերները համաձայնեին մինչև հունվարի 1-ը ստորագրելու քաղաքական համագործակցության բաղադրիչը։ Այստեղ հարցն այն չէ՝ Եվրոպան լա՞վն է, թե՞ վատը։ Դա մի գործիք է, որը մեզ հնարավորություն է տալիս բարեփոխումներ իրականացնելու և մեր տնտեսական համակարգը ներդաշնակեցնելու եվրոպական առաջատար մոդելի հետ։ Ինչքանով կկարողանանք ԵԱՏՄ-ի և եվրոպական բաղադրիչները համապատասխանեցնել, ժամանակը ցույց կտա։ Ինչպես նաև ժամանակը կփաստի, թե ինչպիսի մոտեցումներ կցուցաբերի Եվրոպան։
– Այս պահին Եվրոպայի մոտեցումները մեր նկատմամբ ինչպիսի՞ն են։
Կարդացեք նաև
– Եվրոպան այս պահին երկու կարևոր խնդիր ունի։ Առաջինը Ուկրաինան է, երկրորդը՝ Ռուսաստանից մատակարարվող գազը։ Չեմ կարծում, որ Եվրոպայի քաղաքական օրակարգում Հայաստանն այս պահին առաջնահերթներից է։ Այնպես որ, առաջիկայում ինտենսիվ բանակցություններ չեն սպասվում։ Բացի այդ, պետք է ԵԱՏՄ-ն լիարժեք գործի, որպեսզի հասկանալի լինի, թե ինչպես այն կանդրադառնա Առևտրի համաշխարհային կազմակերպության և եվրոպական այլ երկրների հետ համագործակցության վրա։ Դրանից հետո արդեն կսկսվեն կոնկրետ բանակցությունները։ ՚
Ժասմեն ՎԻԼՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում