Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը Աշոտյանին ու Շարմազանովին զգույշ է բարեւելու. «Բռնաբարություն են անում՝ տրամաբանության նկատմամբ»

Դեկտեմբեր 05,2014 12:46

Այսօր խորհրդարանական ճեպազրույցի սկզբում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը բարեւելուց հետո ասաց, որ արդեն զգուշությամբ է բարեւելու:

Բարեւի զգուշավորությունը նա բացատրեց Էդուարդ Շարմազանովի եւ Արմեն Աշոտյանի հայտարարությամբ, որ ԵՏՄ-ի քվեարկությունը Սերժ Սարգսյանին սատարելու քաղաքականություն էր: Լեոն Զուրաբյանի խոսքերով՝ «Ես արդեն մտածում եմ, որ իրենք շատ ողորմելի վիճակում են հայտնվել, եթե պատրաստ են այդպիսի փաստերից այդպիսի եզրակացության գալ: Ես երեկ պատահաբար ԱԺ միջանցքում հանդիպել եմ եւ պատահաբար սեղմել եմ Աշոտյանի եւ Շարմազանովի ձեռքը: Դրա համար եմ մտածում՝ կարող է դա էլ դիտարկեն, որպես Սերժ Սարգսյանի քաղաքականության աջակցություն»:

Նրա խոսքերով՝ «ՀՅԴ-ն պեղել էր 94-ի մի պայմանագիր, որը Տեր-Պետրոսյանը բերել էր պառլամենտ, 127 պատգամավոր այն ժամանակ կողմ են եղել այդ պայմանագրի հաստատմանը: Հիմա ի՞նչ, մենք այն ժամանակ հայտարարեինք, որ ԱԺՄ, ԱԻՄ-ը, ՍԻՄ-ը, ՀՅԴ-ն Լեւոն Տեր-Պետրոսյանի հավատարիմ քաղաքական աջակիցներն ու դաշնակիցնե՞րն են, որ նրանք սատարում են Տեր-Պետրոսյանի քաղաքականությա՞նը: Ուրեմն ինչքան ողորմելի, խեղճ վիճակում են հայտնվել իշխանությունները»:

Նա Աշոտյանի եւ Շարմազանովի համար հայտարարություն արեց. «Նրանց գետին վերադարձնելու համար հայտարարում եմ, որ Սերժ Սարգսյանի քաղաքականությունը մի մարդու քաղաքականություն է, որը ընտրակեղծիքներով զավթել է ՀՀ նախագահի պաշտոնը, որը կազմակերպել է կամ առնվազն մեծ մասնակցություն է ունեցել Մարտի 1-ի սպանություններում, դա այն մարդն է, որն այսօր գլխավորում է այն կոռուպցիոն բուրգը, որ ստեղծվել է այսօր ՀՀ-ում՝ քրեաօլիգարխիկ համակարգը, կեղեքիչների»:

Նա ճշտում մտցրեց, որ օլիգարխ ասելով՝ նկատի չունի մեծահարուստներին. «Սերժ Սարգսյանը բազմաթիվ արտոնություն էր տվել իր հետ բարեկամական կապեր ունեցողներին, ստեղծել է մի քանի այլ պաշտոնյա օլիգարխների մասնակցությամբ այն արատավոր համակարգը, որն այսօր գործում է ՀՀ-ում»:

Ըստ Լեւոն Զուրաբյանի,Աշոտյանն ու Շարմազանովը բռնաբարություն են անում՝ տրամաբանության նկատմամբ:

Նա հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը երկու կարեւոր նախաձեռնություն կա, որ իրականացրել է արտաքին քաղաքականության մեջ. «Առաջինը հայ-թուրքական պրոտոկոլներն են, ցյուրիխյան ուրացումը, որտեղ Թուրքիայի խոստումների դիմաց հայ-թուրքական սահմանը բացելու, Սերժ Սարգսյանն, ըստ էության, վաճառել է Հայոց Ցեղասպանության ճանաչումը: Մենք ասել ենք, որ այդ անբարոյական վաճառքով ոչ մի բան ձեռք չի բերելու, այդպես էլ եղավ: Երկրորդ նախաձեռնությունը Եվրոասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններն էին: Խոստումներ տվեցին Եվրոպային արդյունքում այդ ամենը ամենախայտառակ ձեւով ձախողվեց»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031