Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. «94-ի պայմանագիրը մենակ մի բանով է տարբերվում ԵՏՄ-ից՝ վերնագրում չկա եվրասիական բառը»

Դեկտեմբեր 05,2014 12:20

1994-ի Տնտեսական միության դեմ եթե մարդիկ չեն ըմբոստացել, ճաղերի արանքում չեն կանգնել ու մարդկանց դավաճան ասել, հիմա ինչի են ասում»,- այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսպես քննադատեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին, որը ժամանակին կողմ էր քվեարկել Տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագրին, ինչը, ըստ ՀՅԴ-ի ԵՏՄ-ի հիմքն է.:

Արմեն Ռուստամյանի խոսքերով՝ «Մենք 94-ին էլ ընդդիմություն ենք եղել, բայց այս հարցի հետ կապված հակառակ տեսակետ չէինք հայտնել»:

Հարցի՝ն երբ մենք կայինք, ռուսները չկային, այդ դեպքում ինչո՞ւ է Հայաստանը ՌԴ-ին ասում մեծ եղբայր՝ Արմեն Ռուստամյանը բացատրեց դա ՌԴ-ի չափսերով, տարածքով:

Aravot.am_ի հարցին՝ Լեւոն Զուրաբյանը, Հրանտ Բագրատյանը հակադարձում են Ձեր տեսակետին՝ ասելով, որ աբսուրդ է 94-ի այդ պայմանագիրը կապել այսօրվա ԵՏՄ պայմանագրի հետ, քանի որ որեւէ աղերս չկա, ինչպե՞ս կմեկնաբանեք՝ Արմեն Ռուստամյանն ասաց. «Այդ պայմանագիրը մենակ մի բանով է տարբերվում, վերնագրում չկա եվրասիական բառը: Եթե եվրասիականը գումարենք, կլինի նույնը: Կարդացեք, Մաքսային միության մասին խոսվում է, ամեն ինչի մասին խոսվում է, անգամ ռուբլու գոտու մասին: Պետք չի զուր տեղը քաղաքական շահարկումների հարց սարքել մի բան, որը ուզենք թե չուզենք, կա օբյեկտիվորեն: Մենք քաղաքական պայքարում ինչքան միասնական լինենք, այնքան մեր պետությունը հզոր կլինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031