Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյան. «Եռյակին ցեմենտող բանը Սերժ Սարգսյանն է»

Դեկտեմբեր 05,2014 12:17

«Եռյակի քաղաքական նպատակը երբևէ արտաքին քաղաքական ծիրը չի եղել»,-այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ԵՏՄ անդամակցության պայմանագրի վավերացումն ի՞նչ ազդեցություն կունենա ՀՀ ներքաղաքական կյանքի վրա, այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Նա նկատեց, թե եռյակի շարժումը կոնկրետ անձի շարժում է, որը հեռանկար չի ունենալու ու նշեց. «Մեր ընդդիմությունը ձախողել է նրա համար, որ պայքարել է կոնկրետ մեկի՝ անձի համար»:

Ըստ Խոսրով Հարությունյանի՝ եռյակը իրականում ԲՀԿ-ն է՝ իր ավելի ընդլայնված կազմը ու հավելեց. «Մենք հոկտեմբերի 10-ին և 24-ին ականատես ենք եղել ԲՀԿ ընդլայնված կազմով հանրահավաքներին: Եռյակում երկու ուժերը փորձում են սեփական քաղաքական նպատակներին հասնելու համար օգտագործել ԲՀԿ և ֆինանսական, և քաղաքական և այլ ռեսուրսները:Եվ պատահական չէր, որ ԲՀԿ-ն մարտավարական մոդել փոխեց: Չհամաձայնվել ԲՀԿ-ի հետ նշանակում էր հայտնվել մարգինալ վիճակում: Սա վերաբերում է ՀԱԿ-ին ու «Ժառանգությանը»: ԲՀԿ-ն ինչ ասի, նրանք միգուցե կբանավիճեն, բայց վերջում, ԲՀԿ-ի ասածը կլինի»:

Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ ԲՀԿ-ն բոլորովին էլ չի պատրաստվում արտահերթ ընտրությունների: Պարոն Հարությունյանը նկատեց, թե եռյակի ուժերին միակ միավորող՝ «ցեմենտող», բանը Սերժ Սարգսյանն է: Հարցին՝ այդ դեպքում նրանք ինչու՞ չմիացան Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանի իմպիչմենտի գործընթացին, Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Այս նախաձեռնությունը որևէ հեռանկար գոնե ԱԺ-ում չէր կարող ունենալ: Դա ոչ այնքան Սերժ Սարգսյանի, այլ ընդդիմության դեմ է ուղղված: Նիկոլ Փաշինյանը փորձում է ընդդիմության մեջ ասել, որ ժողովուրդ՝ ընդդիմության մեջ ամենաջերմեռանդ ընդդիմադիրը ես եմ:

Խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանի գործունեության, մասնավորապես քաղաքացիական քննարկումների անցկացման մասին, պարոն Հարությունյանն ասաց. «Րաֆֆի Հովհաննիսյանը լավագույն իր հնարավորությունն այլևս կորցրել է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031