Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Այն, ինչ տեղի ունեցավ ԵՏՄ քննարկումների ժամանակ՝ քաղաքական տգիտության արդյունք էր». Ռուբեն Հակոբյան

Դեկտեմբեր 05,2014 12:14

«ԵՏՄ-ին միանալու պայմանագրի հետ կապված դուք ականատես էիք, թե ինչպիսի քննարկում տեղի ունեցավ: Սա բավականին լուրջ փաստաթուղթ էր եւ լուրջ քննարկման չարժանացավ: Այն ներկայացվում էր ընդամենը փոխնախարարի մակարդակով, ինչը խոսում է այն մասին, որ շահագրգռվածություն չի եղել»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ քառօրյան ամփոփեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Ըստ նրա, Ադրբեջանը Ղազախստանի համար թիվ մեկ եւ առաջնային ռազմավարական դաշնակիցն է, եւ ինքը դա չի թաքցնում՝ ի պատիվ իրեն. «Շատ բացահայտ ասվել է, որ ժամանակին դրվելու է Հայաստան-Արցախ սահմանին մաքսակետ դնելու հարցը: Պատասխան չեղավ սրա հետ կապված: Ի վերջո հասկանալի է, որ Արցախի քաղաքական եւ տնտեսական երաշխավոր է Հայաստանը եւ Հայաստանն ինքը պետք է դներ այդ հարցը՝ պարզելու, թե որտեղ է լինելու Արցախը: Որեւէ միջազգային պայմանագրով մենք չենք կարող հակառակվել դրան, միջազգային իրավունքով ասվում է, որ դա իրենց սուրբ իրավունքն է եւ մաքսակետի հարցը կարող են իրենք բարձրացնել»:

Ռուբեն Հակոբյանն ասաց, որ այն, ինչ տեղի ունեցավ քննարկումների ժամանակ՝ կարծում է, քաղաքական տգիտության արդյունք էր: Որովհետեւ եթե խղճի կամոք քվեարկվեր, մի 4-5 անգամ ավելի շատ կլինեին դեմ ձայները, քան այն, ինչ տեղի ունեցավ. «Խորհրդարանում լինում են դեպքեր, երբ որոշիչ նախագծեր են քվեարկվում եւ պետք է կուսակցական կոնյուկտուրայից դուրս գալ: Պետության արժանապատվությունը, անվտանգությունը միջազգային ամբիոններում պաշտպանելու համար Հայաստանը պետք է ունենար առնվազն 30-40 դեմ ձայն: Սա դարձավ իշխանության համար եւս մի գործիք, որ տեսեք մենք ինչքան ուժեղ ենք, կարողանում ենք մեր դիրքորոշումը դարձնել մյուսներինը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031