Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյան. «Ռուսական տնտեսությունն իր լավագույն շրջանը չի ապրում»

Դեկտեմբեր 05,2014 11:48

«ԱԺ վեց խմբակցություններից հինգը կողմ է եղել:Դա նշանակում է՝ քաղաքական հիմնական ուժերը սատարում են այս գործընթացին»,-այսօր«Փաստարկ» ակումբում խոսելով երեկ ՀՀ ԱԺ-ի՝ ԵՏՄ պայմանագրի վավերացման փաստի  մասին, այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Խոսրով Հարությունյանը, խոսելով այն մասին, որ ՀՀ-ն այլընտրանք չուներ, ասաց. «Կամ մեր ընտրությունը եվրոպականը պիտի լիներ, կամ ԱՊՀ շրջանակներում ձևավորվող պրոցեսները: ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը չէր ենթադրում ինտեգրացում և ԵՄ-ն մեզ անվտանգության երաշխիքներ չէր տրամադրել և ակնհայտ է, որ մեր երկարաժամկետ ժամանակաշրջանում զարգացման տեսանկյուններից ԵՏՄ մեր անդամակցումը դառնում էր այլընտրանքը չունեցող»:

Խոսրով Հարությունյանը շեշտեց, թե այժմ ժամանակն է ինտենսիվ բանակցություններ սկսել Բրյուսելի հետ՝ ասոցացման համաձայնագրի ադապտացված պայմանագրի տեսլականի առումով:

Խոսրով Հարությունյանը նկատեց, թե այսօր ՌԴ տնտեսությունը չի ապրում իր լավագույն ժամանակաշրջանը՝ պատժամիջոցներ և այլն, բայց ՌԴ-ում նվազագույն աշխատավարձը, կենսաթոշակները ավելի բարձր են, քան մեզ մոտ, էլ չեմ խոսում երկրի ՀՆԱ-ի մասին:

Խոսրով Հարությունյանն ասաց, թե Եվրոպան այժմ մեծ հետաքրքրություն ունի ՀՀ-ի նկատմամբ և որպես վկայություն՝ օրինակ բերեց այն, որ ՀՀ-ն ընդգրկվել է «ՋԻԷՍՓԻ» պլյուս ծրագրում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031