Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատամարտիկների դաշինք»-ը հայտարարում է, որ չի հանդուրժի այն ուժերին, ովքեր կդավաճանեն համաժողովրդական շարժման գործընթացին

Դեկտեմբեր 05,2014 11:36

Տեղի է ունեցել «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության նիստ, որի ընթացքում քննարկվել են հետագա անելիքներին, կազմակերպական աշխատանքներին վերաբերող հարցեր, ինչպես նաև՝ Հայաստանի ներքաղաքական զարգացումները:

Ընդունել է հետևյալ կոչ-հայտարարությունը.

 

1.      Հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը և դրանից բխող առաջիկա մարտահրավերները՝  «Ազատամարտիկների դաշինք»-ը համոզված է, որ հայ ժողովրդի և պետականության անվտանգության ապահովման առաջին և հիմնավոր գրավականը՝  Հայաստանի Հանրապետությունում արմատական իշխանափոխությունն է և ժողովրդավարության ու արդարության վերականգնումը:

2.      Գիտակցելով պատասխանատվությունը հայ պետականության պահպանման և սերունդների վաղվա օրվա անվտանգության ապահովման գործում՝ «Ազատամարտիկների դաշինք»-ը կոչ է անում ՀՀ բոլոր քաղաքացիներին համախմբման՝ համարելով, որ համաժողովրդական շարժմանը գործուն մասնակցություն ցուցաբերելը, անկախ դիրքից կամ կուսակցական պատկանելությունից, ամեն մի հայի սրբազան պարտքն է:

3.      «Ազատամարտիկների դաշինք»-ն իր առջև դրված խնդիրների լուծման գործընթացում պատրաստ է համագործակցելու բոլոր այն կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների հետ, որոնք նպատակ ունեն համաժողովրդական շարժման միջոցով օր առաջ  հասնելու արմատական իշխանափոխության:

4.      «Ազատամարտիկների դաշինք»-ը պատրաստակամ է շարունակել  համերաշխության միջնորդ հանդիսանալ և կամուրջի դեր կատարել սույն գործընթացին մասնակից ցանկացած ուժերի միջև՝ նպատակ ունենալով միահամուռ ուժերով հասնել արմատական իշխանափոխության, հետագայում ապահովելով արդար և թափանցիկ ընտրությունների գործընթացը, հաստատել իրավունքի գերակայություն ՀՀ բոլոր քաղաքացիների համար:

5.      «Ազատամարտիկների դաշինք»-ը համերաշխ է իշխանափոխության համաժողովրդական պահանջին և կոչ է անում այս խնդրի շուրջ համախմբված քաղաքական,  հասարակական կազմակերպություններին ցուցաբերել վճռականություն, չսասանել ժողովրդի հավատը:

Մենք լիահույս ենք, որ Հայաստանի պատկան մարմինները և ուժային կառույցները այսուհետ կգործեն սահմանադրության և օրենքի շրջանակներում՝ ապահովելով հայ ժողովրդի ազատ կամարտահայտվելու իրավունքը:

6.      «Ազատամարտիկների դաշինք»-ը հայտարարում է, որ չի հանդուրժի այն ուժերին, ովքեր կդավաճանեն համաժողովրդական շարժման գործընթացին:

7.      «Ազատամարտիկների դաշինք»-ը հայտարարում է, որ բռնի ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք, համաժողովրդական շարժման նկատմամբ, կարժանանա համարժեք պատասխանի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031