Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 3-ին այցելել է Ամերիկայի հայկական համագումարի գրասենյակ և հանդիպել կառույցի գործադիր տնօրեն Բրայան Արդունու և մյուս պատասխանատուների հետ: Քննարկվել են Արցախի քաղաքական, տնտեսական զարգացման հարցերը, ինչպես նաեւ դրանք արտաքին աշխարհին ներկայացնելու հնարավորությունները:
Դեկտեմբերի 4-ին Աշոտ Ղուլյանը Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակում հանդիպել
է կառույցի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի եւ ԱՄՆ-ում Հայ դատի
գրասենյակի նախկին ղեկավար Կարո Արմենյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են
ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի
ներկայիս վիճակը եւ հնարավոր զարգացումները, տարածաշրջանային ու
միջազգային իրադարձությունները, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել առաջիկա
տարիների համար համագործակցության հիմնական ուղղություններին:
ԼՂՀ խորհրդարանի ղեկավարի աշխատանքային այցը Վաշինգտոն ավարտվել է:
ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն