Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստեփան Մարգարյան. «Մենք դեռեւս չենք որոշել, թե այս պահի դրությամբ մեր հետագա քայլերը որոնք են լինելու». «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 05,2014 11:29

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

– Պարոն Մարգարյան, եռյակը հայտարարել է, որ դեկտեմբերի 10-ին հանրահավաք-երթ է լինելու, սակայն մինչեւ այսօր անհայտ է, թե ովքեր են մասնակցելու հանրահավաքին, ի՞նչ է ընդգրկված օրակարգում։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ներկա լինելո՞ւ է հանրահավաքին։

– Թե ով կմասնակցի հանրահավաքին… մենք անձերի հետ կապված դեռեւս չունենք պատկեր, նույնիսկ ելույթների հարցով չունենք որոշում։

– Այսինքն՝ եռյակում տարաձայնությունները «խորացել» են, ու համագործակցությունն այլեւս գոյություն չունի՞: Ինչո՞ւ է նման բարձիթողի վիճակ։

– Ուրեմն եռյակում գրեթե չի կատարվում մի բան, որը մենք նախկինում չենք ունեցել, մշտապես էլ եռյակում տարբեր հարցերի հետ կապված լինում են տարակարծություններ, տարաձայնություններ, տարբեր մոտեցումներ, այսօր էլ կա նման բան։ Ու ես ասում եմ՝ նման դեպքերում աշխատում է մեր ներքին կանոնակարգը՝ եռյակն անում է այն, ինչին բոլորն են համաձայն, ու եթե որեւէ մեկը ինչ-որ բան է ուզում անել առանց մյուսների, մենք ունենք պայմանավորվածություն, որ մյուսները դրանից պրոբլեմ չեն սարքի։ Ամեն մեկն ազատ է։ Սա մենք ունենք, ունեցել ենք, ու ես հիմա եղած պատկերը չեմ հարմարեցնում… Ինչ-որ կա, դրա մասին եմ հայտնում։ Մենք այս պատկերն ունեցել ենք նաեւ քառյակի ժամանակ, դա գործում է հիմա։ Այնպես որ, եթե «Ժառանգություն»-ը գտնում է, որ պետք է ինչ-որ միջոցառում անի, ապա այդտեղ որեւէ խնդիր չկա։

– Բայց նախկինում քառյակի ժամանակ տարաձայնություններն այդքան շատ չէին, իսկ քառյակի առաջնորդներն էլ տարբեր տեսակետներ չէին հայտնում ու գործողություններ չէին անում, իսկ այժմ ամեն մեկն իր տեսակետն է հայտնում, հանրահավաքի հրավիրում, դա նորմա՞լ է։

– Նախկինում ավելի շատ խորհրդարանի ներսում էր գործունեությունը՝ օրինագծերի շուրջ, քվեարկությունների հետ կապված, ու, ի վերջո, դրանից էլ սկսվեց խորհրդարանական համագործակցությունը, եւ մեծ մասամբ դա դուրս չէր գալիս։ Հիմա շարժումը դարձել է ավելի հանրային, արդեն շարժումը փողոց է դուրս եկել, եւ, բնականաբար, մոտեցումների տարբերություններն արդեն ավելի երեւացող են դառնում։ Բայց ես ասում եմ, որ մենք դրանք հաղթահարել ենք ու կշարունակենք հաղթահարել։

– Կարծես թե Եռյակն արդեն պատրաստվում է արձակուրդի «գնալ», երթից հետո եռյակը կամփոփի՞ տարին, եւ վե՞րջ։

– Քննարկելու հարցեր միշտ էլ կան, մենք այս երկու օրը պետք է նիստ անեինք, բայց երեւի կտեղափոխենք մյուս շաբաթվա մեջ, որոշ տեխնիկական խնդիրներ կան։ Մենք շտաբներ ենք բացում, որի գործընթացին բոլորը մասնակցում են, այստեղ որեւէ խնդիր չկա։ Այդ շտաբներով շարժումն է ուժեղացվում։ Մենք դեռեւս չենք որոշել, թե այս պահի դրությամբ մեր հետագա քայլերը որոնք են լինելու։ Քննարկել հարցերը, չի նշանակում ունենալ բոլոր ժամանակների բոլոր պատասխանները, մենք աշխատում ենք, դրանք կերեւա ընթացքում։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031