Լրահոս
Օրվա լրահոսը

Կանխատեսվում է, որ գների թռիչքը եղածով չի սահմանափակվելու «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 05,2014 11:22

Նկատելիորեն բարձրացել է կաթնամթերքի, երշիկեղենի, շաքարավազի գինը։ Լուծվող սուրճն ու ատամի մածուկը նույնպես բավական թանկացել են։ Էժանացած ապրանքների թվում օճառն է, հավի միսը, ձեթը (համենայնդեպս օգոստոսի վերջի համեմատությամբ):

Նշված ժամանակահատվածում, սակայն, Հայաստանում աշխատող մարդկանց եկամուտները չեն ավելացել։ Կենսաթոշակը մնացել է միեւնույն մակարդակի վրա, իսկ միջին աշխատավարձը նույնիսկ փոքր-ինչ նվազել է։ Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օգոստոս ամսվա վերջին՝ միջին աշխատավարձի չափը Հայաստանում եղել է 173 հազար 552 դրամ (հարկերը ներառյալ), հոկտեմբերի վերջին՝ 173 հազար 166 (նշենք, որ նոյեմբերի վերաբերյալ պաշտոնական թվերը դեռեւս հրապարակված չեն): Ու դեռ կանխատեսվում է, որ գների թռիչքը եղածով չի սահմանափակվելու, ինչին մեր երկրի բնակչությունը սպասում է սարսափով։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031