Այս պահին «Նաիրիտ» գործարանի մոտ աշխատակիցները բողոքի ակցիա են անում: Նրանք հրաժարվում են ներս մտնել գործարան եւ աշխատել: Aravot.am-ի հետ զրույցում գործարանի լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ «Նաիրիտի» արհմիության նախագահը առաջարկում է հրավիրել խորհրդի նիստ, որտեղ պետք է հարց բարձրացվի աշխատակիցների աշխատավարձի վճարման եւ կրճատումների մասին: Նաիրիտցիները պահանջում են՝ «եթե կրճատում եք, ուրեմն վճարեք աշխատավարձերը»: Նրանք չեն համաձայնում ինչպես որոշել էր կառավարությունը՝ կրճատումներ անել, առանց աշխատավարձերի պարտքերը փակելու:
Մանրամասները առաջիկայում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ