Լրահոս
Օրվա լրահոսը

Ամոթ և խայտառակություն. «Ժամանակ»

Դեկտեմբեր 05,2014 11:02

Հայաստանի Ազգային ժողովում վավերացվեց Եվրասիական միությանն անդամակցելու Հայաստանի պայմանագիրը, կամ այլ կերպ ասած՝ Հայաստանի ինքնիշխանության անկումը վկայող փաստաթուղթը, ելնելով այն իրողությունից, որ ԵՏՄ-ն պարզապես Հայաստանին շանտաժով ու սպառնալիքով պարտադրված մի նախագիծ է: Եվ երեկ վերջնականապես հաստատվեց, որ Հայաստանի, այսպես ասած, հիմնական քաղաքական ուժերը առանց որևէ դիմադրության կուլ տվեցին այդ նախագիծը, որի մարսողության խնդիրը, սակայն, ոչ թե իրենցն է լինելու, այլ Հայաստանինը:

Եվրասիական միության անդամակցության հետևանքների մասին շատ է խոսվել ու դեռ շատ կխոսվի: Ընդհանրական մեկ նախադասությամբ պատկերելով իրականությունը՝ արձանագրենք, որ Հայաստանն, ըստ էության, անդամակցում է ոչ թե կենսունակ մի տնտեսական միության, որը հաջողակ կամ հեռանկարային պետությունների միավորում է, այլ, ըստ էության, դառնում է միջազգային մեկուսացման մեջ, միջազգային իզգոյի կարգավիճակում հայտնված Ռուսաստանի նախագահի անձնական փառասիրության հագուրդի միջոց: Եվ այդ քայլը Հայաստանի անունից կատարվում է, այսպես կոչված, քաղաքական գործիչների անձնական կամ խմբակային շահերի դրդումով, որոնք մի կողմ են հրել պետական շահն ու անվտանգությունը:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031