Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քիչ դժվար է հավատալ, որ ԵՏՄ մտնելուց հետո էլ իշխանությունը կփորձի առաջ մղել Հայաստանի կառավարման համակարգը փոխելու գաղափարը. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 05,2014 10:57

Հետաքրքիր է, թե ինչ ազդեցություն կունենա ԵՏՄ-ի անդամ դառնալը Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա: Այս իմաստով կարող են բավական հետաքրքիր զարգացումներ լինել։ Խնդիրն այն է, որ ԵՏՄ-ն ունի կառավարման որոշակի մարմիններ եւ դրանք նախատեսված են կառավարման նախագահական համակարգի համար։

ԵՏՄ-ն ունի բարձրագույն տնտեսական խորհուրդ, որը գործում է նախագահների ձեւաչափով եւ այս մարմինը, ըստ էության, ԵՏՄ բարձրագույն մարմինն է։

ԵՏՄ բոլոր երկրներում գործում է նախագահական համակարգ, որտեղ նախագահը ունի ռեալ իշխանություն։

Այս ֆոնին, ահա, հարց է ծագում, թե ինչքանո՞վ են սահմանադրական փոփոխությունները, որի հնարավորության մասին հայտարարել է Սերժ Սարգսյանը, համապատասխանում այս իրողություններին։

Մի քիչ դժվար է հավատալ, որ ԵՏՄ մտնելուց հետո էլ իշխանությունը կփորձի առաջ մղել Հայաստանի կառավարման համակարգը փոխելու գաղափարը։ Եվ չի բացառվում, որ առաջիկայում, այս «նոր հանգամանքների» ֆոնին, Սերժ Սարգսյանը հայտարարի սահմանադրական փոփոխությունների անիմաստության մասին։

Բայց այստեղ կա մի բայց, սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ձեւավորման եւ Մաքսային միություն մտնելու մտադրության մասին Սերժ Սարգսյանը հայտարարել է, ըստ էության, միաժամանակ։ Եվ հիմա հարց է ծագում՝ ինչո՞ւ։ Ու եթե հիմա Սարգսյանը հայտարարի, որ սահմանադրությունը փոխելն այլեւս անիմաստ է, այդ հարցը ավելի հրատապ կդառնա։ Այս հարցի տեսական պատասխաններ կարելի է գտնել, ընդ որում՝ մեկը մյուսից հետաքրքիր։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031