Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Սարոյան. «Ես ի՞նչ անեմ, գամ ձեր տուն բոստա՞ն փորեմ». «Հրապարակ»

Դեկտեմբեր 05,2014 10:51

Գեներալ Սեյրան Սարոյանը չի ընդունում օրեցօր թռիչքային գնաճի պատճառով հանրության անհանգստությունը։ «Մեծ աղջիկ էս, դու խի չգիտե՞ս, որ ամեն Նոր տարի էլ լինում ա ըտենց բան, հընչի ինչ նոր բան կա՞ որ, էլի կէժանանա»,- վրդովվեց նա։

Փորձեցինք բացատրել, որ գնաճը փոխարժեքի լողացող կուրսով է պայմանավորված, ինչպես նաեւ Ռուսաստանի անմխիթար վիճակով, այլ ոչ թե Նոր տարվա հանգամանքով, ուրեմն ի՞նչ խղճով կողմ քվեարկեցիք ԵՏՄ պայմանագրին։ «Մազալու մարդիկ եք… լավին տեր ենք, վատին տե՞ր չենք։ Հիմա բարեկամ մարդիկ ենք, էսօր վիճակներն այնքան էլ լավ չէ, էգուց լավ կլինի։ Կօգնենք, հայ ենք, ոնց էլ լինի, կֆռցնենք, դուրս կգանք։ Ռուսը, որ էդքան մտածեց, դուրս եկավ, մենք ավելի շուտ դուրս կգանք։ Բայց մեր անվտանգությունը հերիք ա, որ ունենք։ Պիտի լավատես լինենք, որ սկի հեչ լավ բան չլնի էդ միությունից, մեր ժողովուրդը կգնա Ռուսաստան, փող կաշխատի, դա արդեն մեծ բան ա։ …Կվերադառնան, կվերադառնան, ճժեր, կնիկն էստեղ են»,- հանգստացնում է նա, որ Հայաստանը չի դատարկվի։

– Իսկ իշխանությունն ինչի՞ պիտի վատ աշխատի, մեզ մոտ աշխատատեղեր չստեղծի, նորմալ կյանք չստեղծի, որ մեր տղամարդիկ գնան խոպան։

– Ես ի՞նչ անեմ, գամ ձեր տուն աման-չամա՞ն լվամ, ի՞նչ անեմ, ձեր բոստան գամ փորե՞մ, ի՞նչ անեմ, ասա. ասում ես լավ աշխատի։

– Դուք պատգամավոր եք…

– Հա, պատգամավորն ի՞նչ պտի անի, ասա՛։

– Լավ օրենքներ ընդունեք, մի քիչ ժողովրդի մասին մտածեք։

– Բա հմի էս լավ օրենք չի՞ (նկատի ունի ԵՏՄ պայմանագիրը), խնդրեմ, լավի վրա խոսում եք, վատը խոսում եք, լավ, ես ի՞նչ անեմ, գամ ձեր տուն բոստա՞ն փորեմ։

– Լավ, հիմա շոշափելի գնաճ ունենք, Դուք տեղյա՞կ եք, թե ինչու են բոլոր ապրանքները թանկանում, ու ինչ պետք է անի ժողովուրդը։

– Նոր տարի ա, նոր տարի, ընգեռուհի, էսի խո առաջին տարին չի՞, ըտենց Նոր տարի էղե՞, որ չթանկանա, մի հատ հիշի։ Առեւտրականի հոգեբանություն ա, երբեք չենք կարա փոխենք։

– Օրինակ Դուք Ձեր Նոր տարվա սեղանին գրեչկա՞ եք դնում, գիտե՞ք, անգամ հնդկաձավարն է թանկացել։

– Ինչի մենք քյասի՞բ ենք, ի՞նչ ենք, որ գրեչկա դնենք։ Համ էլ ես ի՞նչ անեմ, գնացեք առեւտրականներին հարցրեք:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031