Երեկ լրագրողներից մեկը ԱԺ պատգամավոր, բիզնեսմեն Սամվել Ալեքսանյանին հարցրել է՝ հնարավո՞ր է հաջորդ ընտրություններում աջակցեք Ծառուկյանին, մանավանդ որ Սերժ Սարգսյանն այլեւս չի կարող առաջադրվել։ Հարցը, հավանաբար, անակնկալ է եղել, ուստի նա խոստացել է պատասխանել քվեարկությունից դուրս գալուց հետո։
Իսկ դահլիճից դուրս գալով՝ ասել է. «Պարոն Ծառուկյանն ասեց, չէ՞, որ 5 հատ թեկնածու ունեմ աչքիս տակ, չասե՞ց»։ Իսկ ովքե՞ր են այդ թեկնածուները։ «Ինձ թվում է՝ մեկը ես եմ»։
Դուք կուզե՞ք նախագահ դառնալ։ «Եթե իմ թիմն էլ ինձ պադդերժկա անի, ես պատրաստ եմ էդ բեռը վերցնեմ իմ վրա»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում