Օրերս ՀՅԴ-ն բացահայտել էր մի պայմանագիր՝ Տնտեսական միություն ստեղծելու մասին, որը ստորագրվել է 1994-ին: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը տեղեկացրեց, որ այդ պայմանագրում խոսք կա Մաքսային միության մասին, ԵՏՄ պայմանագրի բոլոր դրույթների մասին: Ընդ որում, ըստ Արմեն Ռուստամյանի, Հայաստանն այդ պայմանագրով ավելի լուրջ պարտավորություններ է ստանձնել:
Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մեր հարցին, որ փաստորեն, ԵՏՄ պայմանագրի հիմքը դրվել է 1994-ին ու այնպես չէ, որ Սերժ Սարգսյանը այդ որոշումը կայացրել է 1 գիշերում, նախորդ իշխանություններն էլ են այդ որոշումն ընդունած եղել եւ համաձայնության եկած եղել ՌԴ-ի հետ՝ պատասխանեց. «Դուք 94 թվի կնքած պայմանագիրը բերում եք՝ արդարացնելու համար Սերժ Սարգսյանի՝ 3 տարվա Ասոցացման պայմանագրի բանակցությունները ջուրը գցելը եւ Մաքսային միություն մտնե՞լը: Դա աբսուրդ է, եթե դրանով պիտի արդարացնեն Սերժ Սարգսյանին: Եթե ԵՏՄ-ի հիմքն էր դա, ինչո՞ւ էին բանակցություններ վարում Եվրոասոցացման համաձայնագրի շուրջ: Դա, կներեք, աբսուրդ է: 94 թվին ինչ եղել է, եղել է: Ես վստահ եմ, որ դա այդ պահին ամենաճիշտ որոշումն է եղել՝ այդ պայմանագիրը ստորագրելը: Ես որեւէ խնդիր էլ չեմ տեսնում, որովհետեւ այն ժամանակ Հայաստանը սկի սեփական դրամ էլ չուներ: Լրիվ այլ վիճակներ են: Այն ժամանակ Հայաստանում նոր էր դրամը մտել: 93-ի վերջին նոր սեփական դրամը մտցրեցինք, այն էլ հիպերինֆլյացիայի ենթարկվեց: Այսինքն, լրիվ ուրիշ իրավիճակ էր»:
Ըստ Լեւոն Զուրաբյանի, այն ժամանակ եղել է մի փաստաթուղթ՝ լրիվ համարժեք այն ժամանակվա իրավիճակի. «Հիմա մենք խոսում ենք այսօրվա գործընթացների մասին: Մեկը մյուսի հետ ի՞նչ կապ ունի»:
Թե ինչու է ՀՅԴ-ն հիմա մեջտեղ հանել այդ փաստաթուղթը՝ Լեւոն Զուրաբյանն ասաց. «Դա արդեն իրենց հարցրեք»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ ինչո՞ւ չի գործել այդ պայմանագիրը՝ նա այսպես բացատրեց. «ԱՊՀ-ի բազմաթիվ ընդունված փաստաթղթեր չեն գործել: Այն ժամանակ ԱՊՀ-ի ամեն գագաթաժողովի ժամանակ մի 10-12 փաստաթուղթ ստորագրում էին, բայց չէին գործում»:
Լեւոն Զուրաբյանն ընդգծեց, որ 94-ի այդ պայմանագիրն ընդունվել է միաձայն,. «Այդ թվում նաեւ ընդդիմության կողմից է ընդունվել: Սա նշանակում է, որ այն ժամանակ ոչ ոք այդտեղ ոչ մի պրոբլեմ չի տեսել, այդ թվում նաեւ Պարույր Հայրիկյանը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ Անի ԳԵՎՈՐԳՅԱՆԻ
Դավաճանության համար պատժվածները առանց հետևության դավաճանեցին և ՌԴ -ին առաջինը խփեցին թիկունքից:,այդպես չէ*:Երկու դավաճանվածները միասին հավատարմության բանաձևն են մշակում, այո*:Դե, լավ է, որ մտածում եք, թե մոլորակը պտտվում է ձեր շուրջը:Մի*թե դավաճանին դավաճանելը դավաճանություն է:
Ես համոզվում եմ որ սրանք` ԼՏՊ ի թիմը, ավելի մեծ դավաճաններ են
Դրան մի լավ բառ կա- տիտիրիտներ են: