Լրահոս
Օրվա լրահոսը

Հավակնությունների պակասը

Դեկտեմբեր 05,2014 10:16

Մենք հաճախ ենք մտածում եւ վիճում, թե ինչն է մեզ՝ հայաստանցիներիս, պակասում: Հասարակական, քաղաքական շրջանակներն ասում են՝ լեգիտիմ իշխանությունը, օրենքի գերակայությունը, տնտեսական զարգացումը, համընդհանուր բարեկեցությունը, արդարությունը: Հասարակ մարդիկ ասում են՝ «որ էս իշխանությունը էս խեղճ ժողովրդի մասին մի քիչ մտածի»: Բոլորը յուրովի ճիշտ են: Բայց ինձ թվում է՝ այդ ամենի հիմքում ընկած է մեկ այլ բան՝ մեզ պակասում են… մեծ հավակնությունները:

«Ինչպե՞ս,- կզարմանաք դուք,- մեզնից էլ ամբիցիոզ ա՞զգ»: Այո, յուրաքանչյուրիս թվում է, որ մենք կարող ենք, արժանի ենք լինել ղեկավար, ինչ-որ բանի պետ, մեծահարուստ, եւ եթե չենք դառնում, ապա անիծում ենք մեր չար բախտն ու աշխարհի անարդարությունը: Այո, անձնական ամբիցիաների պակաս մենք չունենք: Բայց խոսքս ազգի՝ որպես հավաքականության, հավակնությունների մասին է:

Շատ պարզ օրինակ. 1991 թվականին հայաստանցիների մեծամասնությանը թվում էր, որ մենք կարող ենք ունենալ անկախ պետություն: Այդ՝ ազգի համար ամենամեծ հավակնությանը դեմ էին միայն կարծրացած գաղափարներով նվիրյալ կոմունիստները: Սակայն մի քանի տարում մարդիկ «համոզվեցին», որ դա հիմար հավակնություն է, «թալանչի ՀՀՇ-ականների» հորինածն է, «երկիրը ջերմուկով պահելու» դատարկ երազանք է եւ այլն: Հետեւաբար, պետք է կա՛մ մի կերպ հարմարվել, կա՛մ փախչել երկրից: Այսօր անկախ պետություն ունենալու հավակնություններ ունեն մոտավորապես նույնքան մարդիկ, որքան 91-ին «կարծրացած կոմունիստներն» էին: Այսօրվա խորհրդարանում Հայաստանի անկախությանը հավատացող «մարգինալների» քանակը 7-8 հոգուց ավելի չէ՝ 131 պատգամավորներից: Տոկոսային նույն փոխհարաբերությունը, ենթադրում եմ, մեր երկրի ներկայիս բնակչության մեջ է:

Ինչպե՞ս է պատահել, որ մեր 3-4 տարի տեւած հավակնությունները, բախվելով այլանդակ իրականության հետ, հօդս ցնդեցին: Ինձ թվում է, որ կարճատեւ ամբիցիաները հակասության մեջ մտան մեր գենետիկ հիշողության հետ, որի մեջ նստած է այն համոզմունքը, թե մենք պետք է «մի կերպ ծվարենք» ռուսի, թուրքի, արաբի, պարսիկի, բյուզանդացու, ամերիկացու կամ եվրոպացու գրկում:

Մենք չենք հավատում մեր ուժերին: Մեզ թվում է, որ մենք Վիկտոր Համբարձումյան կամ Արամ Խաչատրյան ենք ունեցել բացառապես սովետի շնորհիվ: Իսկ Վիլյամ Սարոյան, երեւի, Ամերիկայի՞ շնորհիվ: Մենք չենք հավատում, որ կարող ենք մրցունակ ապրանք արտադրել, եւ հենց այդ պատճառով ենք ուզում մեր «բարախլոն» վաճառել ԵՏՄ հետամնաց երկրների վրա: Հրաշալի տնտեսագիտական հաշվարկ է: Մաքուր պրագմատիզմ է, ռեալպոլիտիկ:

Իրականում ես վստահ եմ, որ մենք կարող ենք ունենալ ոչ թե անգրագետ օլիգարխներ, այլ Բիլ Գեյթս կամ Սթիվ Ջոբս: Վերջինիս դաստիարակած հայազգի մայրը Հայաստանում ապրող մայրերից ոչնչով լավը չէր:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (23)

Պատասխանել

  1. Arshak says:

    Մարդը, ինչ ազգի էլ ուզում է լինի, պետք է նախևառաջ սիրի իր հորն ու մորը, իր զավակներին ու ամուսնում, իր ծննդավայրի, իր երկիրը իր ազգին:
    Սակայն, ցավոք, մասնավորապես “Առավոտի” մեկնաբանություններում հանդիպում եմ “պրիմիտիվ ազգ” տիպի գրառումների, որը վերջին հաշվով ցանկացած ազգի նորմալ անդամի համար առնվազն վիրավորական է: ինչու՞ եք թույլ տալիս ձեր էջերում վիրավորել մի ամբողջ ազգի, առավել ևս որ այդ ազգը ձեր ազգն է:
    Ամբիցիաների մասին:
    Հայաստանում առավելապես սկսել է պակասել Սերը ր Հարգանքը:Ավելացել է հիվանդագին շահամոլությունը, կարյերիստություն, այ սրա դեմն է պետք առնել: իսկ ամբիցիան մեծամասամբ չի կարող լինել դրական գործելակերպի շարժառիթ անհատի կյանքում: Այդպիսին է Սերը- դեպի կինը, մասնագիտության հանպես սերը, Երկրի ու ժողովրդի հանդեպ Սերը: Միայն դա կարող է ծնել առողջ զավակ:

  2. Gibindus says:

    Որոշ հայ օլիգարխների “մամաներին” տեսել եմ: Եթե Սթիվ Ջոբսին դաստիարակող հայ կինը սրանցից լավը չէր`էլ ումից ինչ ենք ուզու՞մ:

  3. Արսեն says:

    Գրելուց հետո, երևի ձեզ թվաց, որ հոդված եք գրել… ինձ էլ թվաց թե ես այն կարդացի…)))..
    Մի կողմ թողնենք ռուսական. «Когда кажеться, креститься надо», ժողովրդական հորդորը և անցնենք բուն նյութին..))..
    Ամբողջ հոդվածը նենգափոխում է։ «Ժողովուրդը» (այդ թվում և ես), համոզվեցինք, որ ոչ թե անկախությունը թալանչի ՀՀՇ-ականների հորինածն է, այլ որ թալանչի ՀՀՇ-ականները (հետագայում՝ «երկրապահներ», հետո ՀՀԿ-ականներ) և անկախությունը՝ անհամատեղելի են… (հերթական ապացույցը՝ երեկվա ազգային ժողովի Եվրասիական քվեարկության արդյունքը)։
    Կամ նրանց պետք է վերացնել կամ նրանք կվերացնեն անկախությունը…
    Ւնչ վերաբերվում է անհատական մակարդակին, ովքեր չեն հավատում իրենց ուժերին՝ մնում են երկրում։ Քո սեփական ուժերի նկատմամբ շատ մեծ հավատ և վստահություն է պետք, որ գնաս այլ երկրում ասես՝ «Բարև ձեզ, ես եկել եմ, ձեր հետ, ձեր կանոններով մրցակցեմ և իմ տեղը ունենամ արևի տակ»։ Վախկոտւ, անվստահը և անվճռականը մնում է ՀՀՇ-երկրապահ-ՀՀԿ-ի կողքին, համախմբման կոչեր է անում, քարոզում է հարգել «իշխանություններին», «պայքարում» է օրինախախտ վարորդների դեմ ..))).. աշխատում է թերթի խմբագիր, «պատգամավոր», մանկապարտեզի վարիչ … և «տուն է պահում»..)))..

    • Արսեն says:

      Մոդերատորներին։ Նորից դժվարությունների եք հանդիպել մեկնաբանություն տեղադրելու հարցում?..))).. Իմից կես ժամ հետո գրված մեկնաբանությունը 1 ժամ առաջ հայտնվել է կայքում… իմը ուր է?..)))..

  4. Hovik says:

    Մի անեկդոտ հիշեցի. վանաձորցի Ազատը գալիս է Երեւան՝ բարեկամներից մեկի տուն: Դե հաց են ուտում, դե զրուցում են, դե երգում են, հասկանալի է՝ խմում են: Մեկ էլ, Պարգեւն ասում է. “Գիտե՞ս ինչ կուզեի դառնայի”: Բարեկամը, բնականաբար, հետաքրքրվում է, թե՝ ի՞նչ: “Աշխարհի երկրորդ բոքսյերը”,-ասում է Պարգեւը: Երեւանցի բարեկամը զարմանում է. “Տնաշեն, յանի ուզում-ուզում ես, միանգամից առաջինը ուզի դառնաս էլի”: Պարգեւը ասում է. “Բա կարա՞մ”:

  5. Մարգար Մախսուդյան says:

    == Վերջինիս դաստիարակած հայազգի մայրը Հայաստանում ապրող մայրերից ոչնչով լավը չէր: ==
    Իրոք անհաջող ձևակերպում է, եթե չասենք վիրավորական` մեծարանքի արժանի կնոջ նկատմամբ: Կարծում եմ զուգահեռը կարելի էր այսպես տանել. ՛՛Ի՞նչ է, Հայաստանում չկա՞ն մայրեր, որ կարող են Սթիվ Ջոբս դաստիարակել՛՛: Պակաս վիճելի չէ նաև այն միտքը, ՛՛թե մենք կարող ենք ունենալ ոչ թե անգրագետ օլիգարխներ, այլ Բիլ Գեյթս կամ Սթիվ Ջոբս՛՛, որն, ըստ իս ընդհուպ մոտենում է սնապարծությանը:
    Հարգելի հեղինակ, համաշխարհային մեծությունները որպես կանոն ծնվում են ազատ, ստեղծագործ և մրցակցային միջավայրում, բացի այդ, ինչպես Նյուտոնն էր ասում, ՛՛Ես տեսնում եմ հեռուն, որովհետև նստած եմ հսկաների ուսերին: Իսկ ովքե՞ր են մեր այսօրվա ՛՛հսկաները՛՛: Փորձենք թվարկել. Սերժ Սարգսյան, Տիգրան Սարգսյան, Գալուստ Սահակյան, Սուրեն Խաչատյան…, այս շարքը կարելի է շարունակել ավելի, քան Մենդելեևի պարբերական աղյուսակում քիմիական տարրեր կան:
    Իմ խորին համոզմամբ այսպիսի ՛՛հսկաների՛՛ լույսի ներքո առավելագույնը կարող է ՛՛Արմենիկում՛՛ ծնվել, իսկ կրթական համակարգը, որտեղ յուրաքնչյուր ուսուցիչ և ծնող պարտավոր է Իր Տնօրենին հավատարմության երդում տալ /և ուրիշ այլ արժեքավեր բաներ տալ/, կարող են ծնվել միայն ուսխորհրդի ՛՛սաքուլիկներ՛՛, որոնք քիչ անց պիտի դառնան հայրենական գիտության ջահակիրները…
    Վերջերս մի խումբ պատանի շախմատիստների քաղաքապետարանի ՛՛պատասխանատուները՛՛ խոչընդոտել էին մայրաքաղաքային տոնական մրցումներին մասնակցելու, պատճառաբանելով, թե նրանք պարտավոր էին մեկ ամիս առաջ հայտ ներկայացնել, մինչդեռ պարզվել էր, որ շատ մասնակիցներ հենց նույն օրն էին հայտը լրացրել, գիտե՞ք ինչու, որովհետև, ըստ տնօրենի, իրենք ժամանկին ՛՛զլացել՛՛ են համապետական ընտություններում ՛՛հսկաների՛՛ օգտին տոկոսներ խփել, բացի այդ զլացել են անգամ ՛՛Ամենահսկայի՛՛ լուսանկարը փակցնել https://galatv.am/hy/news/rovhetew-chem-krum-i-znachoky-isk-dproci-paterin-anmahacrac-che-i-nkary-argsyani-ew-brahamyani-torniknerin-2-nshanakac-usucich/
    Հարգելի հեղինակ, մեծ խնդիրները լուծելու համար, պետք է գլխից բռնել, որ թե փոչից…

  6. david says:

    Օդապարիկն էլ երևի ամբիցիոզ է, հենց գազով լիցքավորվում է, անմիջապես վերև է բարձրանում:Բերքատու ծառերը չեն զարմանում, բայց բարդին զայրանում է ու զարմանում:Էվրիկա չարեցի,փաստն արձանագրեցի:Հայ մայրերի առաջ խոնարվում եմ, հայի հակառակ սեռն այլ խնդիր է:Այսօր էլ մոլորակի columna vertebralis-ի հենասյունի գծագրերում էլ կա հայ մոր զավակի ձեռք::Ողնաշարային անցքերը, դասավորելով միմյանց վրա, առաջացնում է ողնաշարային խողովակ, իսկ այ արդեն ողնուղեղում գորշ և սպիտակ նյութերի
    արանքում ջնջում է արական հայի դերակատարությունը և օդապարիկը օդ է բարձրանում:Հայաստանում կան 90% դաստիարակող մայրեր և 90% օքսիդացնող հայրեր:Պարզապես 10% յաբախտի մայրերի և օքսիդ հայրերի զավակներն են օդապարիկների մեջ և բարդիների կատարներին:Ժամանակավոր է:Կյանք էլ:Իհարկե,բայց մոլեգին հաճույքի մոլեգին վախճանը անմահության դեղահաբ է`հայամոր դաստիարակության արդյունք:Լուսաբացին կհամոզվեք:

  7. Ճանաչիլ չես says:

    Արամ ջան, 92-93 թթ էսօրվա խելքը չունեի՞ն նույն ՀՀՇ-ի պրոֆեսորնորի ու հանկարծ հանճարեղ դարձած գրողների իշխանությունում։ Չէին հասկանու՞մ որ եթե հայտնի «սուրբը» (ի դեպ, նա էլ էր գրող կոմսոմոլ) փողոցից մարդկանց հավաքում ու փող ա պոկում ճակատ քշելու սպառնալիքով, վերջը ով է մնալու Հայաստանում։ Մարդ գիտեմ, էդ օրերին ԱՄՆ սովորելուց նոր էր եկել, ինքն էլ բանակում ծառայած։ Օր ու գիշեր հետևից ընկած էին իբր բանակ տանելու համար։ Համ Գեյթսի, համ էլ Ջոբսի տարիքը բռնում ա՝ էշ նահատակ պիտի դառնային «գեներալների» հրամանով։ Քանի՞ լույս տղերք են հենց առաջին օրը զոհվել անպատրաստ լինելու պաճառով։ Դե Հայաստանին «դուխով տղերք» էին պետք – ստացվել էն։ Ումի՞ց ես բողոքում,

  8. Ճանաչիլ չես says:

    Ի դեպ, Տիգրան Համասյանը համաշխարհային մակարդակի դաշնակահար ա (էլ երբ պիտի Հայը Թելոնիուս Մոնք կոնկուրսում հաղթի)։
    Էլ չեմ ասում Արոնյանի մասին։ Երկուսն էլ իրենց բնագավառներում Բիլլ Գեյթսի մակարդակի մարդիկ են։
    Արամ ջան, մի քիչ հաճախ իրանց մասին հիշատակիր, որ աճող սերնդի հավակնություններն էլ աճեն։ Թե չէ բոքսյոր-բարեցներով հպարտացող ազգի հավակնությունները շատ չեն լինում։

  9. Կարո Մելիքյան says:

    Այսօրվա մեր պետության (որպես մեծ ընտանիքի մոդել) «հայրերն ու մայրերը», որ նստած էն իշխանական բուրգի գագաթում, ինչ՞ օրինակ էն ծառայում իրենց «զավակների» համար,զրահապատ «Hammer»-ներով ու սափրագլուխ թիկնապահներով,օֆշորային մութ գործարքներով,տարադրամի տարաբնույթ վայրիվերումներով,երկրի տարբեր մասերում իրենց «անանուն» դղյակներով եւ անհայտ սեփականատերերի ունեցվածքով,իրենց ստացած աշխատավարձի եւ տարեկան եկամուտների անհամաչափություններով, առանց իրենց «զավակներին» հարցնելու (բացառությամբ,հալալների՝ՀՀԿ-ին ուղղորդելով ) ճակատագրական որոշումներ ընդունելով,«զավակների» ցանկությանը հակառակ ( ՀՀԿ-ն հալալ է,ժամանակին ՀՀՇ-ն էր ) ընտրություններ կեղծելով եւ այս ամենը ՝ապրելակերպի,որպես էտալոն ներկայացնելով։ Ցանկը կարելի է անվերջ շարունակել…այստեղ սեր,հարգանք եւ այլն «ծնողների» հանդեպ արդյոք՞ հնարավոր է, այն դեպքում,որ «խորդ» զավակների մի մասն էլ՝ ստիպված բռնել է պանդղտության ճանապարհը։

  10. Արսեն says:

    …Մենք չենք հավատում, որ կարող ենք մրցունակ ապրանք արտադրել, եւ հենց այդ պատճառով ենք ուզում մեր «բարախլոն» վաճառել ԵՏՄ հետամնաց երկրների վրա… ..)))..
    Հրաշալի խորհուրդ է..))).. սկսեք ձեզանից… Փորձեք, ձեր արտադրած «բարախլոն» («Առավոտ» թերթը, բազմաթիվ հեռուստահաղորդումները…) վաճառել ՈՉ-ԵՏՄ, ՈՉ-հետամնաց երկրների վրա…))).. Թէ ինքներդ ձեզ չեք հավատում?..)))..

  11. Զարուհի Փոստանջյան says:

    Շնորհակալություն
    պարոն Աբրահամյան

    • Վալոդ says:

      Տիկին Փոստանջյան, ես էլ ձեզ եմ շնորհակալ ձեր նվիրվածության համար: Այդ խորհրդարանում երևի միակ պատգգամավորն եք: Մնացածը երեսփոխաններ են:

  12. В. В. Путин says:

    Вы совершенно правильно объяснили ситуацию, господин А. Абрамян. Спасибо.

  13. alfred says:

    Առայժ մեր ազգը համախմբվում միայն ցեղասպանության գաղափարի շուրջը:Պետք է փոխել այդ կարծրատիպը:

  14. François Hollande says:

    Mes félicitations, monsieur Aram Abrahamyan! Vôtre point de vue sur les événements en Arménie nous a ouvert des nouvelles perspectives de relations avec vôtre pays. Merci beaucoup.

  15. Nara says:

    ԵՏՄ-ի տարածքում աշխատում են հազարարավոր հայտնի կամպանիաներ աշխարհի ամենատարբեր երկրներից,ամենաշատ Գերմանիայից: Իսկ իրենց ապրանքը ներկայացնելու համար «իրար գլուխ են կոտրում» էլի հազարավոր կամպանիաներ ամբողջ աշխարհից: Սրանից հետո որ մի բան գրեք, բարի եղեք ճշտել Ձեր ունեցած տվյալները, պ Աբրահամյան: Հերիք է «լապշա» կախեք մարդկանց ականջներից:

  16. Nara says:

    Փաստորեն Դուք էլ հենց նույն տրամաբանությամբ եք աշխատում, ամենևին հավակնություններ չունեք որակյալ հոդվածներ գրելու:

  17. ՏԻՏ says:

    Այսպես կոչված ՜՜ Հայաստանի Հանրապետության՜՜ Կենտրոնական Բանկը ( ՀՀ ԿԲ) իր վարած քաղաքականությանբ ( վարկի բարձր % -ը, տարադրամի փոխարժեքի զգալի տատանումները, …) ապացուցում է, որ ոչ մի առերս չունի ոչ Հայ Երեխայի, ոչ Հայ Մոր, ոչ Հայ Զինվորի, ոչ Հայ ՈՒսանողի, ոչ Հայի ապագան (մանկություն,ընտանիք ,առողջություն, կրթություն, զարգացում) իրականացնելու դրամա-վարկային սատարման հէտ:
    ՜՜ ՀՀ՜՜ ԿԲանկը հանդիսանում է տերարիում( террариум), ավելի թուրք է քան թուրքը, ինչպես ասում էր Կատոն Ավագը՝ И все-таки Карфаген должен быть разрушен! Մեր օրվա կարգախոսն պետք է լինի՝
    ԴԵՄ ԵՆՔ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ , այն պետք է ԱՎԵՐԵԼ:

  18. Nara says:

    Ձեր «հանճարեղ» լոգիկային որ հետևենք,ուրեմն մեր երկրում խելացի, տաղանդավոր մարդ չկա: Մեր դպրոցականները 15(!) մեդալ բերեցին Համաշխարհային օլիմպիադայից, մեր շախմատիստները օլիմպիական չեմպիոններ են դարձել 3(!) անգամ, մենք հանճարեղ արվեստագետներ, գիտնականներ, բժիշկներ……….. ունենք հենց հիմա: Ինչքան պիտի չսիրեք Ձեր ազգը(ուրիշին հաճոյանալու համար), որ սենց խայտառակ հոդված գրեք:

  19. Հրանտ Պապիկյան says:

    Այնպիսի տպավորություն է, որ այստեղ հենց այդ ՛՛հավակնություններ չունեցողների՛՛ ֆոռում է…
    Մեկը հպարտանում է, որ իր հավակնությունները լցրել է ճամպրուկն ու ճողոպրել, մյուսը հուզված շնորհակալություն է հայտնում հեղինակին՝ ազգի միայն հինգ տոկոսին խելամիտ համարելու համար, մեկ ուրիշը հայրերի կոռոզիայի և քիմիական ռեակցիաների մասին զառացանքներ է արարում, հավանաբար ինչ որ քիմիական նյութի ազդեցության տակ, մեկն էլ բանակ տանելու վախից ՛՛անճանաչելի՛՛ է դարձել….
    Մի հատ դուրս եկեք մաքուր օդի, շփվեք շարքային մարդկանց հետ, ու կտեսնեք որ նրանց մեծ մասը լավ էլ հավատ ունեն իրենց վրա և թքած ունեն ամեն տեսակ համացանցային հայրենասիրության վրա: Օրինակ ինձ բռնելու կարիք չկար, ես ինքս եմ գնացել հերթ կանգնել, որ ռազմաճակատ գնամ, փորձն էլ տեղում եմ ձեռք բերել: Իսկ հայ մայրերը այնպիսի ծնունդներ են տվել, որ Ջոբսն ու Գեյթսը դեռ շատ հաց ու պանիր պիտի ուտեն, որ հասնեն…
    Մեզ ոչ թե հավակնության պակասն է խանգարում, այլ օտարամոլության ավելցուկը: Օրինակ ես չգիտեմ ԵՏՄ-ին անդամակցելը մեզ լավ կլինի թե ոչ՝ կապրենք- կտեսնենք: Բայց ԵՄ-ին ասոցացվելու Ձեր նշած հինգ տոկոսի մոլուցքը բոլորովին կապ չունի անկախության ձգտման հետ: Կարծում եմ ես շատ ճիշտ եմ հասկացել հոդվածում կարմիր թելով անցնող այդ ՛՛ուղերձը՛՛: Նույնիսկ լեզվաբանական առումով՝ ասացացումն ու անկախությունը իրար հակառակ հասկացություններ են, և Ձեր իսկ նշած տոկոսային հարաբերությունից ելնելով, հարկ է համակերպվել մեծամասնության կարծիքին՝ որպես դեմոկրատիայի ջատագով: Այլապես ինչ է ստացվում՝ մի փոքրամասնություն պահանջում է ժողովրդավարություն: Բայց տեսնելով, որ ժողովրդի մեծ մասը ինչ որ մի հարցում իր տեսակետը չի կիսում, հայտարարում է որ ուրեմն ազգի 95 տոկոսը ուղղակի ճիշտ հավակնություններ չունեցող, վախեցած, կաշառված, հուսալքված և էլի չգիտեմ ինչեր եղած մարդիկ են, ու միայն այդ 5 տոկոսն է ճիշտ ազգը և անկախության ձգտողը… ինչ է սա? կարծում եմ այդտեղ մարգինալ բառը առանց չակերտների էլ կարելի էր գրել…

    • Ճանաչիլ չես says:

      Պապիկյան ջան, ճիշտ ես, ամբողջ կյանքս, նամանավանդ բանակից հետո, վախեցել եմ նման կազմակերպություններից։ Եթե հիշում ես 93 թիվը՝ Երևանից ոչ մեկի կամավոր չէին վերցնում։ Ընկերս գնաց Ղարաբաղ, չվերցրին։ Ես չեմ գնացել։ Ւնձնից էնտեղ օգուտ չկար։ Երևանում կարևոր համակարգեր էինք սարքում, որ էսօր վայելողները վայելեն։ Ի դեպ, Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ Տյուրինգը բանակում էր, բայց հատուկ հրաման կար իր կատեգորիայի ծառայողներին հեռու պահել «զոհվելու կամ գերևարվելու վտանգից»։ Եթե կռվել ես՝ փառք քեզ։

  20. ՏԻՏ says:

    “Речь от 1961 года, которая убила Кеннеди”.

    “На годовщину дня рождения Джона Ф. Кеннеди в интернет попало редактированное видео его речи, произнесенной 27 апреля 1961 года, речи «которая убила его». ЦИТАТА ДЖОНА КЕННЕДИ:

    «По всему миру нам противостоит монолитный и безжалостный заговор, делающий ставку на тайные средства для расширения сферы своего влияния – на внедрение вместо вторжения, на свержение вместо выборов, на запугивание вместо свободного выбора, на партизан ночью вместо армии днем. Это система, которая мобилизовала огромные человеческие и материальные ресурсы на создание крепкого объединения, высоко эффективной машины, которая сочетает военные, дипломатические, разведывательные, экономические, научные и политические операции. Его приготовления скрываются, а не публикуются. Его ошибки хоронят, а не освещают в печати. Несогласные с ним замалчиваются, а не восхваляются. Никакие расходы не ставятся под сомнение, никакие слухи не опубликовываются, и ни один секрет не раскрывается».

    как это в унисон с тем что сейчас говорит Маделина Олбрайт, Генри Киссинджер и ещё раньше говорил немецко-американский банкир Пол Варбург! Или Кеннеди, Олбрайт, Киссинджер и Варбург ёбнулись на теории заговоров?

    “Today, I say that no nation in the world need be left out of the global system we are constructing.” — Madeleine Albright

    “Сегодня я должна сказать, что ни одна нация в мире не должна быть выпущена из Глобальной Системы которую мы создаём”! Маделина Олбрайт.

    Цитаты Генри Киссинджера: “Henry Kissinger: ‘Terrorists Are Really People That Reject the International System’ – “Террористы – это в реале люди, которые отвергают Глобальный Гавернмент” https://investmentwatchblog.com/henry-kissinger-those-who-reject-the-new-world-order-are-terrorists/ и Henry Kissinger: The world must forge a new order or retreat to chaos” -“Или мир ляжет под новый Мировой Порядок или мы ввергнем мир в хаос!” И Генри Киссинджер: “Сегодня (1991) Америка придёт в негодование, если войска ООН вступят в Лос Анджелес, чтобы восстановить спокойствие. Завтра американцы будут благодарны нам! Особенно они будут благодарны, если их убедить, что существует угрожающая им внешняя угроза; причём всё равно мнимая или настоящая; но которая угрожает самому их существованию! И тогда народы всего мира будут умолять нас оградить их! Единственно, чего больше всего боится человек, – это Неизвестного! Будучи конфронтированы с этой ситуацией, американцы добровольно откажутся от своих прав в пользу безопасности, которую гарантирует им “Глобальный Гавернмент”

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031