Նոր տարին, թերեւս, թե մանուկների, թե մեծահասակների ամենասիրած տոնն է, որին սովորաբար բոլորը սպասում են անհամբեր: Բայց այս տարի Հանրապետության հրապարակում արդեն հավաքվող երկրի գլխավոր տոնածառն այնքան էլ չի ուրախացնում:
Ձմեռ Պապը նվերների փոխարեն գների նոր թանկացում բերեց, ու մարդիկ մտածում են,
թե դեկտեմբերի 31-ի գիշերն ի՞նչ են դնելու սեղանին: Այդ պատճառով էլ անցորդների դեմքին հանրահայտ երգի «Լույս ու պայծառը» չկա:
Լուսանկարը՝ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
4.12.2014