Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ի բակում վիճեցին ներկա եւ նախկին պատգամավորները (Տեսանյութ). news.am

Դեկտեմբեր 04,2014 23:16

ԵՏՄ անդամակցության պայմանագրի վավերացումից հետո այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ շենքի մուտքի մոտ վիճեցին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, Անկախության հանրաքվեի պետական հանձնաժողովի անդամ Արամ Մայիլյանը եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը, որն այսօր կողմ էր քվեարկել ԵՏՄ անդամակցման պայմանագրին:

Արամ Մայիլյանը պատգամավորին ասաց, որ նա կողմ քվեարկելով՝ անարգել է հայ ժողովրդին:

«Ես այն մարդն եմ, որ ստորագրել է Հայաստանի անկախության համար: Դուք անօրինական գործունեությամբ եք զբաղվել: Ժողովրդի ձայնով անկախ Հայաստանը դուք վաճառում եք այլ երկրի, դուք սահմանադրությունն էլ եք խախտում: Դուք այսօր անարգել եք հայ ժողովրդին, Հայաստանին, եղա՞վ Գուրգեն»,- ասաց Արամ Մայիլյանը եւ առանց պատասխանը լսելու շրջվեց:

Գուրգեն Արսենյանը վրդովվեց եւ խնդրեց իր վրա ձայն չբարձրացնել. «Առաջինը խնդրում եմ Ձեր ձայնը ինձ վրա մի բարձրացրեք ու բարձրացնելուց հետո մի անհայտացեք, լսեք պատասխանը»:

Արամ Մայիլյանը պատգամավորին խնդրեց հաշվի առնել այն, որ «իր ստորագրությունը Հայաստանի անկախացման տակ է, իսկ պատգամավորինը՝ դավաճանության»:

 

Մանրամասները կարող եք կարդալ` news.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur says:

    Նման տապոռի դեմքով երեսփոխանները Պուտինյան անձի պաշտպանունքի զոհերն են: Ուշքի արի հայ ժողովուրդ!

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031