Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը բացահայտել է վերջին շրջանում Գյումրի քաղաքում կատարված մի շարք ավազակային հարձակումներ

Դեկտեմբեր 04,2014 23:02

Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, ոստիկանության Կումայրիի բաժին բերման են ենթարկվել Գյումրի քաղաքի բնակիչներ,  1979 թ. ծնված Արթուր Է.-ն և 1985 թ. ծնված Գրիշա Մ.-ն:

Գյումրիում  և Վանաձորում  հայտնաբերվել է հափշտակված իրերի մի մասը:

Հիշեցնենք.

Օգոստոսի 8-ին, ժամը 02.15-ի սահմաններում, երկու անհայտ անձինք, նախնական համաձայնությամբ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, ապօրինի մուտք են գործել Շիրակի մարզի Ոսկեհատ գյուղի տներից մեկը, դանակի և  ատրճանակի սպառնալիքով տանտիրուհու` Գեղեցիկ Մ.-ի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, վերջինիս բերանը և ձեռքերը կապելով`  հափշտակել են առանձնապես խոշոր չափերի մոտ 4 000 000  դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա զարդեր և 3000  դոլար գումար ու դիմել փախուստի:

***

Սեպտեմբերի 13-ին, ժամը 03.00-ի սահմաններում, դիմակավորված երկու անհայտ անձինք, Շիրակի մարզի Ախուրիկ գյուղի մի տան բնակչուհի Մարո Վ.-ի գույքն ավազակությամբ հափշտակելու, դիտավորությամբ հարձակում կատարելով, ապօրինի մուտք են գործել վերջինիս տուն, նրա կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` գարեջրի ապակյա  տարայով  ու բռունցքներով բազմակի հարվածներ են հասցրել նրա դեմքին, սավանի կտորով փակել Մարո Վ.-ի և նրա դստեր   բերանը, ձեռքերն ու ոտքերը ու իրենց մոտ եղած դանակներով նրանց նկատմամբ բռնություն գործադրելով, դստերը բռնաբարելու սպառնալիքով հափշտակել են խոշոր չափերի մոտ       2 700 000 դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա զարդեր, նոութբուք,  պլանշետ, 3 բջջային հեռախոս, 80 000 դրամ գումար և հեռացել:

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 3.30-ի սահմաններում, դիմակավորված երկու անհայտ անձինք, հարձակում կատարելով, ապօրինի մուտք են գործել Գյումրի քաղաքում գտնվող,  Հայարփի Մ.-ին պատկանող տնակ և նրա ու անչափահաս որդու կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` բենզին են լցրել Հայարփի Մ.-ի դեմքին, կպչուն ժապավենով ու պարանով կապել են նրա ու որդու բերանը, ձեռքերը, դանակով վնասել են երեխայի աջ ձեռքը, ապա տնակից հափշտակել են 2 409 000 դրամի գույք, դրամապանակ, համակարգիչ, 3 բջջային հեռախոս ու դիմել փախուստի:

***

Նոյեմբերի 22-ին, ժամը 03.30-ի սահմաններում,  դիմակավորված երկու քաղաքացի,  դուռը կոտրելով, մտել են Գյումրի քաղաքում գտնվող,  Վարդուշ Թ.-ին պատկանող տնակ , դանակի սպառնալիքով ծեծի ենթարկել նրան` պահանջելով դրամ և ոսկի, որից հետո պարանով կապել, գցել են մահճակալին և տնակից հափշտակել 3  բջջային հեռախոս,  նոութբուք և 10 000 դրամ:

Վերը նշված հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում և Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում  տեղեկություններ  ստացվեցին, որ հիշյալ ավազակային հարձակումները կատարել են Գյումրի  քաղաքի բնակիչներ, 1979 թ. ծնված Արթուր Է.-ն և 1985 թ. ծնված Գրիշա Մ.-ն, իսկ հափշտակված իրերը թաքցվում են Կարեն Հ.-ի` Վանաձոր քաղաքում գտնվող բնակարանում:

Դեկտեմբերի 4-ին, ավազակային հարձակումներ կատարելու կասկածանքով, ոստիկանության ծառայողները Կումայրիի բաժին բերման ենթարկեցին Արթուր Է.-ին և Գրիշա Մ.-ին, որտեղ վերջինս  խոստովանեց, որ Վարդուշ Թ.-ի,  Հայարփի Մ.-ի,  Գեղեցիկ Մ.-ի և Մարո Վ.-ի նկատմամբ կատարված ավազակային հարձակումերը  կատարել է ինքը Արթուր Է.-ի հետ միասին:

Արթուր Է.-ի բնակարանից խուզարկությամբ հայտնաբերվեց և առգրավվեց   «Samsung GALAXY S5» տեսակի բջջային հեռախոս, իսկ Կարեն Հ.-ի Վանաձոր քաղաքի բնակարանում` 1 նոութբուք և 2 այլ բջջային հեռախոսներ, որոնց վերաբերյալ Գրիշա Մ.-ն հայտարարեց, որ ինքն է տվել հափշտակված իրերը Կարեն Հ.-ին` հետագայում վաճառելու  նպատակով:

Քննությունը շարունակվում է:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031