Այսօր ՈՒԵՖԱ-ի գործկոմի նիստում որոշվել է Ղրիմի ֆուտբոլային ակումբներին արգելել 2015 թվականի հունվարի 1-ից հանդես գալ ՌՖ առաջնությունում: Այս մասին հայտարարել է ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջաննի Ինֆանտինոն եւ ավելացրել, որ Ղրիմը ճանաչվել է որպես հատուկ տարածաշրջան, որտեղ ֆուտբոլի զարգացումով զբաղվելու են իրենք:
Ռուսաստանի ֆուտբոլային միությունն ամենայն հավանականությամբ խնդրի վերջնական լուծման համար կդիմի ՖԻՖԱ, – որի գործկոմի հերթական նիստը կայանալու է դեկտեմբերի 18-ին՝ Մարոկկոյում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ