Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՏՄ մտնելով՝ մտնում ենք մեր սեփական ժողովրդի գրպանը»

Դեկտեմբեր 04,2014 22:40

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Գյումրիում մեկ անգամ ևս կրկնեց, որ «Ժառանգություն»-ը դեմ է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցմանը: Ըստ նրա, այն հակասահմանադրական է, սպառնալիք է մեր անկախությանը: «Ես համարում եմ, որ ԵՏՄ-ն մեր անկախության, ինքնիշխանության զիջում է, և տնտեսական առումով շատ շուտով պիտի տեսնենք, եթե այսօր չենք զգում, որ այդ սխալ որոշումը պիտի մտնի շարքային գյումրեցու, շիրակցու, հայաստանցու գրպանը: Պիտի տեսնենք, թե մենք ինչպես ենք նաև աղքատացնում սեփական ժողովուրդը, որովհետև վախկոտ ենք, որովհետև ամերիկացուն, ռուսաստանցուն չենք կարող ասել՝ ներողություն, ոչ , մենք ձեզ հարգում ենք, բայց ներողություն՝ ոչ: ԵՎ այս դեպքում մենք տնտեսական ինքնուրույնությունն ենք արդեն կորցնում: Պատկերացրեք, որ վաղը մյուս օրը մենք ուզում ենք Պարսկաստանի սահմանին տնտեսական ազատ գոտի ստեղծել կամ Միջին Արևելքի հետ, չենք կարող, մեկ ուրիշը պիտի որոշի»:

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, մենք պիտի հասկանանք մեր շահը, որովհետև աշխարհը հիմնված է շահի վրա: «Իսկ Ռուսաստանը հիմա գնացել է Թուրքիա՝ բարձրագույն մակարդակով և Թուրքիայի հետ իր հարցը լուծում է: Չեմ քննադատում, դա իր խնդիրն է, բայց մենք էլ մեր խնդիրը ունենք: Եվ մենք պիտի կարողանանք շատ ավելի խելացի, շատ ավելի իրավական, շատ ավելի անկախ և սահմանադրական մեր հանրապետության խնդիրները լուծել»: Րաֆֆի Հովհաննիսյանը մեկ անգամ ևս կրկնեց, որ ինքը ռուս ժողովրդի ու քաղաքակրթության հանդեպ մեծ հարգանք ունի, բայց չի գտնում, որ մենք պիտի ենթարկվենք որևէ մեկին,այդ թվում նաև ամերիկացուն:

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031