Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Լիբերալ կուսակցությունը միանում է Համաժողովրդական շարժմանը

Դեկտեմբեր 04,2014 22:16

Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանում սկսվել է մի նոր ալիք, բոլորիս համար նոր պատասխանատվություն ստեղծող մի իրավիճակ: Ոչ ոք իրավունք չունի մնալ դիտորդի դերում: Հայաստանի առաջ ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները ստիպում են մեզ՝ մի կողմ դնել անձնական խնդիրները, եղած տարաձայնությունները: Հայաստանում քաղաքական մենաշնորհի վերացումը դարձել է այն պարտադիր պայմանը, որից հետո հնարավոր կլինի միասնական քայլերով և ճշգրիտ մշակված ծրագրերով երկիրը դուրս հանել այս խորը ճգնաժամից: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առաջ քաշած՝ լայն քաղաքական, հա սարակական կոնսոլիդացիայի գաղափարն այսօր դառնում է իրականություն:

Հայաստանի լիբերալ կուսակցությունը համաժողովրդական շարժման գրասենյակների հիմնումը դիտարկում է առաջին հերթին հենց այս համատեքստում: Սա լավագույն ճանապարհն է՝ լինելու Հայաստանի քաղաքացու կողքին, համախմբելու բոլոր առողջ ուժերին և ստեղծելու ներքին մրցակցություն՝ խրախուսելով շարժման առավել ընդգրկունությունը: Հայաստանի լիբերալ կուսակցությունը հայտարարում է համաժողովրդական շարժմանը իր միանալու և իր ողջ ռեսուրսներով շարժման գրասենյակներում ներգրավվելու մասին: Մենք ողջունում ենք Գագիկ Ծառուկյանի հնչեցրած առաջարկը՝ ԲՀԿ հետ երկկողմանի համագործակցության հուշագրերով սերտ աշխատելու վերաբերյալ:

Հայաստանի լիբերալ կուսակցություն, նախագահ՝ Հովհաննես Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031