Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին կոչ է անում իր աշխատանքները կատարել նվազագույնը 50 տոկոսով զեղչով (Տեսանյութ)

Դեկտեմբեր 04,2014 21:27

Այսօր Գյումրիում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ գնահատական կտա  Հայաստանի արտաքին դիվանագիտությանը, ինչպե՞ս են աշխատում  դեսպանատները , չի՞ կարծում արդյո՞ք, որ դեսպանների հաստիքները ուռճացված են.  կան դեսպաններ այնպիսի երկրներում, որտեղ հայ համայնք չկա, օրինակ՝ Վատիկանում: «Ինչո՞ւ եք Վատիկանը առանձնացնում»,- ծիծաղելով ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: «Մենք պիտի ունենաք մեր ներկայացուցիչը ամեն տեղ, թե հայաշատ համայնքներում, թե այնտեղ, որտեղ հայեր չկան, թեև դժվար գտնենք մի տեղ, որտեղ հայեր չկան, ցավոք սրտի: Դա մեծ ցավ է, և դա նաև մեր սխալի շարունակությունն է, որ ամեն տեղ հայ ունենք: Կան շատ տեղեր, որտեղ մեր դիվանագիտական ներկայացուցչությունները չեն արդարացնում իրենց, ծույլ են: Ծույլ է սակայն այս գործով  փաստացի չընտրված իշխանությունը, և իսկապես Երևանից է ամեն ինչ, չեմ ուզում ասել հոտում, այլ այդտեղից է ճառագայթվում մնացածը: Կան  նաև բացառություններ, կան մարդիկ, որոնք անգամ այս թշվառ, այս անօրեն վիճակում իրենք մենակ նստած լալիս են, պայքարում մեր ազգային իրավունքների, մեր շահերի և մեր խնդիրների համար: Չեմ կարող ընդհանրացնել, բայց ես կարող եմ ասել, որ մեր դիվանագիտական ներկայացուցչությունը ընդհանրապես արտացոլում է մեր արտգործնախարարության և մեր նախագահության, որը իրավական չէ, որը լեգիտիմ չէ: Եվ հատկապես 100-ամյակի  ցեղասպանության և  մեծ հայրենազրկման 100-ամյակի նախաշեմին, երբ մենք ունենք հազար ու մեկ խնդիր, թե ներքին, թե մեր ազատության, Սահմանադրության, Արցախի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ կապված, ես կարծում եմ, որ այդ ներկայացուցչությունները արժանվույնս չեն կատարում իրենց աշխատանքը: Չի կարելի ընդհանրացնել և չի կարելի ամբողջովին մեղադրել:

Ես կարծում եմ, որ պարոն Սարգսյանը իր ողջ անձնակազմով հանդերձ, չընտրված լինելով, նույն պարոն Աբրահամյանը, նույն Ազգային ժողովի ղեկավարությունը կարող են իրենց փաստացի աշխատանքները կատարել նվազագույնը 50 տոկոս զեղչով: Իրենք կարող են շռայլ չապրել, կարող են առաջին կլասով չճամփորդել, ինչ-որ Ղրղըզստան, թե Ղազախստան  գնալ 50 հազար դոլարով, թե ինչ..Ես կարծում եմ, որ Հայաստանի քաղաքացին իրավունք ունի հասկանալ, որ անգամ այս վիճակում մինչև ունենանք լեգիտիմ իշխանություն, որ իրեն փաստացի ներկայացնողները ոչ միայն օրվա աշխատանքն են անում, այլ մի քիչ զուսպ են ապրում, այդ զսպվածությունը չեմ տեսնում..Կարծում եմ մի քիչ ավելի համեստ, պարկեշտ, զուսպ, ժուժկալ պիտի լինի  Հայաստանի ներկայացուցիչը՝ թե’ դիվանագետ, թե’ դեսպան, թե’ նա, ով նստած է էդ աթոռի մեջ»:

Մանրամասները տեսանյութում` 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031