Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն իր գոտին ձգելու է, ծախսերը՝ կրճատելու

Դեկտեմբեր 04,2014 20:38

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր ՀՀԿ գործադիր նիստից առաջ հայտարարեց, որ պատրաստ է Ամանորին ընդառաջ կրճատել իր ծախսերը:

Հարցին, թե ՀՀԿ-ական պատգամավորները կոչ են արել քաղաքացիներին կրճատել Ամանորի ծախսերը, այս տարի  դուք պատրա՞ստ եք ձեր ծախսերը կրճատել, վարչապետը պատասխանեց.«Պատրաստ եմ: Ամեն դեպքում մենք պետք է նաև մեր գոտիները ձգենք՝ ելնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակից: Ես գտնում եմ, որ եթե անհրաժեշտ է, այո՛, մի քիչ կձգենք, մեր ծախսերը կկրճատենք»:

Հովիկ Աբրահամյանի խոսքով, բոլոր խոչընդոտները ժամանակավոր են և ժամանակի ընթացքում իրենք կհաղթահարեն այդ խոչընդոտները:

Հարցին, թե  ֆինանսների նախարարության վերանորոգումը ճոխություն չէ՞ նախարար Գագիկ Խաչատրյանի համար, վարչապետը պատասխանեց. «Ես համոզված եմ, որ դրա անհրաժեշտությունը կա: Պետք է ստեղծել նորմալ պայմաններ, Գագիկ Խաչատրյանը դա իր համար չի անում, աշխատողների համար է անում, որ  աշխատողներն աշխատեն նորմալ պայմաններում, բայց այո, դեմ եմ ճոխություններին»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031