«Իրենք են որոշում, մենք ինչ անենք»,- այսպես արձագանքեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցին, թե ինչու ոչ իշխանական ուժերը դեմ քվեարկեցին կառավարության ծրագրին:
«Նաեւ համագործակցության կոչ արեցի, որ մեր ներքին ու արտաքին մարտահրավերներին տանք միասնական լուծում: Իմ առաջարկն է, որոշումը՝ իրենցը: Ցանկանում ենք միասին աշխատել, նպատակը մեր քաղաքացիների բարեկեցությունն է: Հիմա կմիանան, կմիանան, չեն միանա, մենք ուժ ունենք ու մեր ներուժը կհերիքի, որ խնդիրներին տանք լուծում»,- շարունակեց վարչապետը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ